Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի˚նչ են մտածում կառավարությունում

Politics

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում շինարարության ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրեթե 10% անկում է գրանցել, որի ընթացքում իրականացվել է 236,1 մլրդ. դրամի աշխատանքներ, իսկ սեպտեմբերին այս ոլորտը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ գրանցել է 17,3% անկում:

Շինարարությունը դարձել է մեր տնտեսության աքիլեսյան գարշապարը՝ արդեն երկար ժամանակ է այս ոլորտի ծավալների անկում է նկատվում, որն էլ իր հերթին զսպող դեր է ունենում տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Մեր երկրում շինարարության զգալի մասը իրականացվում է տեղական հումքի վրա, բացի այդ այն ունի շատ մեծ մուլտիպլիկացիոն էֆեկտ տնտեսության համար: Հիշեցնենք, որ 2014թ-ին էլ շինարարության ծավալների անկումը շատ մեծ է եղել՝ 12-13%:

Ի˚նչ է մտածում այդ մասին կառավարությունը: Նոր ծրագրում, անշուշտ որոշակի դրույթներ կան տնտեսության այս կարևոր ճյուղի ակտիվացման վերաբերյալ: Նախ 6 ամսյա ժամկետում Կառավարությունը նախատեսում է պետական և համայնքային միջոցների հաշվին շինարարական աշխատանքների գնագոյացման սկզբունքների ձևավորող բաղադրիչների արդիականացում, ինչպես նաև պետական և համայնքային կիսակառույցների հետագա օգտագործման առաջարկությունների մշակում:

Իսկ միջնաժամկետ կտրվածքով, առաջին, աղետի գոտում պետք է շարունակվեն բնակարանային շինարարության աշխատանքները, իսկ Գյումրիում 2017թ.-ին նախատեսվում է այդ ծրագրի ավարտ: Երկրորդ ուղղությունը՝ դա էլեկտրոնային համակարգի միջոցով թույլտվությունների ստացման ներդնումն է, երրորդը՝ 2017-2021թ.- ին բնակավայրերի գլխավոր հատակագծերի խնդրի լուծում և չորրորդ՝ քաղաքաշինական խոշոր համալիրների ներդրումային ծրագրերի մշակում և միջազգային ներդրումային ցուցահանդեսներում ներկայացում:

Կառավարության ծրագրի այլ բաժիններում նույնպես ներկայացված են տարբեր ոլորտներում շինարարական աշխատանքների ծրագրերի իրականացում կամ աջակցություն, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում՝ հողմնակայանների կամ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման մասնավոր ներդրումների աջակցություն և այլն:

Թեև ունեմ դրական կարծիք կառավարության ծրագրի վերաբերյալ, այնուամենայնիվ, շինարարության ոլորտի ակտիվացման համար նշված քայլերը դեռևս բավարար չեն: Այն առաջին հայացքից ավելի շուտ ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը պետական շինարարության ոլորտում: Ենթադրում է նաև շինարարությունների թույլտվությունների ստացման գործընթացի պարզեցում և օտարերկրյա ներդրողներին խոշոր ծրագրերի ներկայացում, այնուամենայնիվ առանց պետության կողմից մասնակցության ավելի մեծ աճի՝ ոլորտը անկում է գրանցելու:

Պետությունը, այս պայմաններում, թեկուզ իր սուղ միջոցների հաշվին, պետք է ավելի մեծացնի շինարարական աշխատանքների ֆինանսավորումը՝ դրանով տնտեսության մեջ մեծ ծավալի գումար ներմղելով: Մասնավորապես՝ մատչելի գներով բնակարանների շինանարության իրականացում, որը կծածկի եղած մեծ պահանջարկը (նախնական մոտ 20 հազար ընտանիքի համար): Կամ թեկուզ հարկային արտոնությունների տրամադրում շինարարակական ընկերություններին, «էկոնոմ դասի» բնակելի շենքերի շինարարության համար: Մատչելի գներով այդ կարգի «համեստ» բնակարանների պահանջարկը դեռևս բարձր է մեր երկրում (ի տարբերություն կիսադատարկ «էլիտար շենքերի») և դրա իրականացումը կարող է զգալիորեն խթանել մեր տնտեսության և նրա տարբեր ճյուղերի ակտիվացմանը: Այստեղ, պարզապես «էլիտար» շենքերի սեփականատերերի շահերին է դա հարվածում, որոնք էլ խոչընդոտում են այդ ծրագրերի իրականացմանը:

Դա պետության համար բեռ չի լինելու, պարզապես առանց կանխավճարի և ցածր հիպոթեքային տոկոսներով իրագործվող նախագծեր են լինելու, որի արդյունքում, պետությունը ավելի ուշ հետ կստանա այդ գումարները: Հիշենք, որ երկրորդ համաշխարհայինից հետո Գերմանիայի տնտեսության վերականգնմանը հատկապես նպաստել է շինարական աշխատանքների լայնածավալ իրականացումը: Այսօր, մեր հարևան Իրանում և Թուրքիայում նույնպես այդպիսի նշանակության բնակարանաշինության մեծ նախագծեր (նույնիսկ թաղամասեր և փոքր քաղաքներ մասշտաբներով) են իրականացվում, հատկապես երիտասարդ ընտանիքների համար:

Բացի այդ լայն աշխատանքային ճակատ կա շահագործման ժամկետները ավարտված կամ վթարային վիճակում գտնվող հարյուրավոր շենքերի փոխարեն նորերի կառուցման համար, ինչպես նաև բարձր սեյսմակայունությամբ նոր շենքեր կառուցման համար: Այդ նպատակով կարևոր է նվազեցրել է հարկային ճնշումը շինարարական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև նոր լրացուցիչ արտոնությունների տրամադրում, հատկապես մարզերում և սահմանամերձ շրջաններում: Շինարարության ոլորտում ներդրումները պետք է ուղղվեն նաև արտադրական ենթակառուցվածքների շինարարությանը, որոնց ետգնումը ավելի արագ է տեղի ունենում, քան ոչ արտադրական ենթակառուցվածքների կառուցման դեպքում:

Պետք է սեփականատերերին ստիպել (կամ այլ միջոցներով խրախուսել) խոշոր սառեցված կիսակառույցները ավարտին հասցնել, հատկապես Երևանի կենտրոնում, սա նույնպես կխթանի շինարարության ոլորտի աճին և թեև ժամանակավոր, սակայն նոր աշխատատեղեր կստեղծի:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank