Yerevan, 16.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրվեն. Արտակ Զաքարյան

Politics

Օրերս ԵԱՀԿՄինսկիխմբիամերիկացիհամանախագահՋեյմսՈւորլիքն իր հարցազրույցներից մեկում հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհամաձայնեն հանդիպել: «Նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանում: Այս այցը հնարավորություն կտա հետամուտ լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներին և շարունակել քննարկումները կարգավորման տարրերի շուրջ: Բոլոր կողմերի մոտ մենք կշեշտադրենք այն, որ ներկայիս հրադադարի ապահովումն ընթացիկ բանակցությունների կարևորագույն հիմքն է»,- ասել է նա:

Ինչպես միշտ, այս անգամ ևս Ուորլիքի հայտարարությունները` կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ, հեքիաթի ժանրից էին: Մինչ վերջինս հնչեղ ու լղոզված հայտարարություններով էր հանդես գալիս, հայ-ադրբեջանական սահմանին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն իրականացնում էր դիվերսիոն ներթափանցման փորձեր:

Լարված վիճակը պահպանվեց մի քանի օր, իսկ հոկտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում թշնամու գնդակից մահացու հրազենային վիրավորում  ստացավ 20- ամյա Գուրգեն Այվազյանը:

Ստեղծված իրավիճակի ու ԵԱՀԿՄինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարության շուրջ զրուցեցինք  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ, որը բացեց հայտարարության չակերտները:

«Ուորլիքի այդ հայտարարությունը նշանակում է, որ բանակցային գործընթացն իր  տրամաբանական հունով շարունակելու անհրաժեշտություն կա, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Դա նաև նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միակ ձևաչափն է, որը պատասխանատու է նաև հակամարտության կարգավորման համար: Նշանակում է, որ միջազգային հանրության ուշադրությունը չի պակասում խաղաղ կարգավորման հարցում, նաև, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտելի են ու խոչընդոտ են խնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն անհապաղ պետք է կյանքի կոչել, որից հետո նոր խոսք  կլինի բանակցային միջավայրի ապահովման, ինչպես նաև բանակցություններում կոնկրետ խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար»,- ասաց նա:

Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են  իրենց հայտարարությունները, սակայն կարևոր փաստ է անտեսվում: «Հայտարարությունների մեջ պետք է նշվի, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը ու հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է իրականացրել, իսկ օրերս նաև զոհ ունեցանք սահմանին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ, ըստ էության, դա հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում է, ոչ թե դիրքային հրաձգություն:

«Շատ կարևոր է, որ համանախագահները դրան անդրադառնան:  Որպեսզի նման խնդիրները բացառվեն, ամենակարևորն է, որ համանախագահներն իրենց ջանքերը գործադրեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Ուորլիքի՝ խնդրի շուրջ խիստ սուբյեկտիվ վերաբերմունքին ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին, ապա դրանք, ըստ Ա. Զաքարյանի, միտված են չեզոքության պահպանմանը:

«Համանախագահները փորձում են պահպանել չեզոքությունը, անկողմնակալությունը, բայց այստեղ նաև ճշմարտությունից խուսափելու խնդիր կա: Շատ կարևոր է, որ նրանք հասցեական լինեն իրենց հայտարարություններում: Պետք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրվեն, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները, որն ստանձնել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում»,- շեշտեց պատգամավորը:

Սոսե Չանդոյան

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia