ԱՄՆ նախագահն ու Հունաստանի վարչապետը քննարկել են ՌԴ նկատմամբ պատժամիջոցները պահպանելու հարցը
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը քննարկել են ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ԵՄ կողմից ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանելու կարեւորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նաեւ քննարկել ենք հետախուզական տեղեկությունները փոխանակելու անհրաժեշտությունը, ինչը կօգնի կանխել ահաբեկչական հարձակումները»,- ասել է Օբաման։
Օբաման նաեւ նշել է, որ Հունաստանի իշխանությունները ավելացրել են պաշտպանության ծախսերը, ինչը ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են արել։