ԱՄՆ նախագահն ու Հունաստանի վարչապետը քննարկել են ՌԴ նկատմամբ պատժամիջոցները պահպանելու հարցը
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը քննարկել են ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ԵՄ կողմից ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանելու կարեւորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նաեւ քննարկել ենք հետախուզական տեղեկությունները փոխանակելու անհրաժեշտությունը, ինչը կօգնի կանխել ահաբեկչական հարձակումները»,- ասել է Օբաման։
Օբաման նաեւ նշել է, որ Հունաստանի իշխանությունները ավելացրել են պաշտպանության ծախսերը, ինչը ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են արել։