Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այն ամենը, ինչ դուք ցանկանում եք իմանալ բոլորի սրտերը գրաված հայ տաղանդավոր փոքրիկի մասին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Արդեն քանի օր է համացանցն ակտիվորեն քննարկում է մոսկվաբնակ 6-ամյա հայ փոքրիկի՝ Ալեքսանդր Բեյլերյանի ելույթը Ռուսական Առաջին ալիքի   «Лучше всех» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ բացահայտվում են երեխաների տաղանդներն ու արտասովոր կարողությունները:

Ալեքսանդրը զարմացրեց ու հիացրեց  շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին 6 տարեկան երեխայի համար իր անսովոր ունակություներով և անկաշկանդ պահվածքով: Այդ տարիքում նա տիրապետում է մի քանի լեզուների, ասմունքում և երգում այդ լեզուներով:

Շոուին ներկա էր նաև Ալեքսանդրի հայրը՝ Հայկ Բեյլերյանը, ում հետ  էլ կապ հաստատեց  BlogNews.am-ը:

Երաժշտության հանդեպ իր սերը փոքրիկ Ալեքսանդրը ժառանգել է ծնողներից: Հայրը՝ Հայկ Բեյլերյանը երաժիշտ է, դաշնակահար, սակայն, այժմ ելույթներ չի ունենում: Նա ավարտել է  Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Մայրը՝ Եկատերինան, ևս դաշնակահարուհի է: Նա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան:

Հայկ Բեյլերյանի կատարումներից մեկը

Ալեքսանդրն ընտանիքի միակ երեխան է: Դեռ վաղ մանկությունից Ալեքսանդրի մոտ նկատվում էր բացառիկ երաժշտական լսողություն:  Նա կարողանում է առանց գործիքի գուշակել նոտաները և անմիջապես երգել  ու երգը շարունակել լսած նոտայից: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է, անգամ բացարձակ մաքուր երաժշտական լսողություն ունեցող մարդկանց մոտ:

Ծնողները երեխայի մոտ նկատել են նաև լավ զարգացած հիշողություն. 3,5 տարեկանում նա արդեն  անգիր գիտեր  Պուշկինի «Ոսկե աքաղաղի մասին հեքիաթը»:

 

Շոուի ժամանակ Ալեքսանդրը ռուսերենով և բնագրի լեզվով  արտասանեց  Շեքսպիրի «Համլետը», երգեց ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, գերմաներեն և իտալերեն:  Փոքրիկի ելույթով հիացած հայ հանդիսատեսը սկսեց  քննարկել, թե ինչու երեխան ոչ մի բառ չասաց հայերեն լեզվով և արդյոք նա գիտի իր մայրենի լեզուն:

Այս հարցին ի պատասխան Ալեքսանդրի հայրը մեզ ասաց.

«Ճիշտ է՝ Ալեքսանդրը ծնվել է  Մոսկվայում, բայց ամեն տարի ամռանը նա Հայաստանում է լինում, այցելում է Երևանում բնակվող իր պապիկին և տատիկին, ովքեր նույնպես երաժիշտներ են: Նա տիրապետում է հայերեն լեզվին: Խոսում և կարդում է այդ լեզվով: Բայց քանի որ ապրում է  Մոսկվայում և պայմանավորված իր լեզվային միջավայրով, ավելի լավ տիրապետում է ռուսերեն լեզվին:  Անգլերեն կարողանում է կարդալ և խոսել առօրյա խոսակցական մակարդակով: Կարողանում է կարդալ նաև ֆրանսերեն, իսկ մյուս լեզուներով միայն երգում է»:

Երեխայի հետ լեզուներով զբաղվում է նրա հայրը. Նրան երբեք ոչինչ սովորել չեն ստիպում, այդ ամենն արվում է խաղային ձևով և միայն այն ժամանակ, երբ երեխան ինքն է ուզում:

«Շեքսպիրի «Համլետը»  բնագրով սովորելու ժամանակ կային բառեր, որոնց թարգմանությունը նույնիսկ ես չգիտեի,-անկեղծանում է Հայկ Բեյլերյանը,-ստիպված էինք բառարանների օգնությանը դիմել: Բայց Ալեքսանդրը «Համլետն» անգլերենով անգիր չի սովորել, նա շատ լավ հասկանում է ցանկացած արտասանած բառի նշանակությունը ռուսերենում: Ինչ վերաբերվում է սովորած երգերի բառերին, դրանք արդեն ինքն է համացանցում որոնում և կարդում թարգմանությունները»:

 Բացի երաժշտությունից և լեզուներից, փոքրիկ Ալեքսանդրը ջրային զվարճանքների մեծ սիրահար է: Երևանում անպայման այցելում է ջրաշխարհ: Սիրում է նաև կոնստրուկտորային խաղեր:  Սովորել է Excell-ի աղյուսակներից օգտվել, իհարկ դեռ չի տիրապետում բանաձևերին, հիմնականում տարբեր նախշեր է նկարում: Դպրոցում իր հասակակիցներից առանձնանում մաթեմատիկական հաշվարկները շատ արագ կատարելով: Նրան բոլորը սիրում են ու ճանաչում:

Ալեքսանդրի ծնողներն իր փոխարեն չեն ընտրում երեխայի ապագան ու ապագա մասնագիտությունը. կզբաղվի այն ամենով, ինչն իրեն հոգեհարազատ կլինի: Կընդունեն և կհամաձայնվեն որդու ցանկացած որոշման հետ: Կարևորը երջանիկ լինի:

 

Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարներն ու տեսանյութերը ընտանիքի անձնական արխիվից

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia