Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Այն ամենը, ինչ դուք ցանկանում եք իմանալ բոլորի սրտերը գրաված հայ տաղանդավոր փոքրիկի մասին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Արդեն քանի օր է համացանցն ակտիվորեն քննարկում է մոսկվաբնակ 6-ամյա հայ փոքրիկի՝ Ալեքսանդր Բեյլերյանի ելույթը Ռուսական Առաջին ալիքի   «Лучше всех» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ բացահայտվում են երեխաների տաղանդներն ու արտասովոր կարողությունները:

Ալեքսանդրը զարմացրեց ու հիացրեց  շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին 6 տարեկան երեխայի համար իր անսովոր ունակություներով և անկաշկանդ պահվածքով: Այդ տարիքում նա տիրապետում է մի քանի լեզուների, ասմունքում և երգում այդ լեզուներով:

Շոուին ներկա էր նաև Ալեքսանդրի հայրը՝ Հայկ Բեյլերյանը, ում հետ  էլ կապ հաստատեց  BlogNews.am-ը:

Երաժշտության հանդեպ իր սերը փոքրիկ Ալեքսանդրը ժառանգել է ծնողներից: Հայրը՝ Հայկ Բեյլերյանը երաժիշտ է, դաշնակահար, սակայն, այժմ ելույթներ չի ունենում: Նա ավարտել է  Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Մայրը՝ Եկատերինան, ևս դաշնակահարուհի է: Նա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան:

Հայկ Բեյլերյանի կատարումներից մեկը

Ալեքսանդրն ընտանիքի միակ երեխան է: Դեռ վաղ մանկությունից Ալեքսանդրի մոտ նկատվում էր բացառիկ երաժշտական լսողություն:  Նա կարողանում է առանց գործիքի գուշակել նոտաները և անմիջապես երգել  ու երգը շարունակել լսած նոտայից: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է, անգամ բացարձակ մաքուր երաժշտական լսողություն ունեցող մարդկանց մոտ:

Ծնողները երեխայի մոտ նկատել են նաև լավ զարգացած հիշողություն. 3,5 տարեկանում նա արդեն  անգիր գիտեր  Պուշկինի «Ոսկե աքաղաղի մասին հեքիաթը»:

 

Շոուի ժամանակ Ալեքսանդրը ռուսերենով և բնագրի լեզվով  արտասանեց  Շեքսպիրի «Համլետը», երգեց ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, գերմաներեն և իտալերեն:  Փոքրիկի ելույթով հիացած հայ հանդիսատեսը սկսեց  քննարկել, թե ինչու երեխան ոչ մի բառ չասաց հայերեն լեզվով և արդյոք նա գիտի իր մայրենի լեզուն:

Այս հարցին ի պատասխան Ալեքսանդրի հայրը մեզ ասաց.

«Ճիշտ է՝ Ալեքսանդրը ծնվել է  Մոսկվայում, բայց ամեն տարի ամռանը նա Հայաստանում է լինում, այցելում է Երևանում բնակվող իր պապիկին և տատիկին, ովքեր նույնպես երաժիշտներ են: Նա տիրապետում է հայերեն լեզվին: Խոսում և կարդում է այդ լեզվով: Բայց քանի որ ապրում է  Մոսկվայում և պայմանավորված իր լեզվային միջավայրով, ավելի լավ տիրապետում է ռուսերեն լեզվին:  Անգլերեն կարողանում է կարդալ և խոսել առօրյա խոսակցական մակարդակով: Կարողանում է կարդալ նաև ֆրանսերեն, իսկ մյուս լեզուներով միայն երգում է»:

Երեխայի հետ լեզուներով զբաղվում է նրա հայրը. Նրան երբեք ոչինչ սովորել չեն ստիպում, այդ ամենն արվում է խաղային ձևով և միայն այն ժամանակ, երբ երեխան ինքն է ուզում:

«Շեքսպիրի «Համլետը»  բնագրով սովորելու ժամանակ կային բառեր, որոնց թարգմանությունը նույնիսկ ես չգիտեի,-անկեղծանում է Հայկ Բեյլերյանը,-ստիպված էինք բառարանների օգնությանը դիմել: Բայց Ալեքսանդրը «Համլետն» անգլերենով անգիր չի սովորել, նա շատ լավ հասկանում է ցանկացած արտասանած բառի նշանակությունը ռուսերենում: Ինչ վերաբերվում է սովորած երգերի բառերին, դրանք արդեն ինքն է համացանցում որոնում և կարդում թարգմանությունները»:

 Բացի երաժշտությունից և լեզուներից, փոքրիկ Ալեքսանդրը ջրային զվարճանքների մեծ սիրահար է: Երևանում անպայման այցելում է ջրաշխարհ: Սիրում է նաև կոնստրուկտորային խաղեր:  Սովորել է Excell-ի աղյուսակներից օգտվել, իհարկ դեռ չի տիրապետում բանաձևերին, հիմնականում տարբեր նախշեր է նկարում: Դպրոցում իր հասակակիցներից առանձնանում մաթեմատիկական հաշվարկները շատ արագ կատարելով: Նրան բոլորը սիրում են ու ճանաչում:

Ալեքսանդրի ծնողներն իր փոխարեն չեն ընտրում երեխայի ապագան ու ապագա մասնագիտությունը. կզբաղվի այն ամենով, ինչն իրեն հոգեհարազատ կլինի: Կընդունեն և կհամաձայնվեն որդու ցանկացած որոշման հետ: Կարևորը երջանիկ լինի:

 

Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարներն ու տեսանյութերը ընտանիքի անձնական արխիվից

Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին