Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կրի գլուխ, կրի կարոտ կամ կիր ուտող. ռուստամյանական «ճաք տվածի» լեզվաբանական երկվորյակները

Analysis
Բոլորն են հիշում արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պատմությունը` կապված վերջինիս հնչեցրած «Ղալաթ են անում» արտահայտության հետ: Միանգամից ասեմ, որ «Ղալաթ»-ը բառերի այն շարքից է, որոնք կարելի է լսել հայ ընտանիքներում: Օրինակ` հայրը կարող է զավակին ասել` «էլ տենց ղալաթ չանես»: Այս բառը քաղաքական դաշտ բերելուն զուգահեռ դաշնակցական Արմեն Ռուստամյանի կողմից նույն դաշտ բերվեց ևս մեկ բառ, որն, ինչքան էլ հիմա ինձ ստիպեմ, չեմ կարող արտահայտել: Չեմ կարող, քանի որ բարոյականությունս, հայ լինելս, տղամարդ լինելս թույլ չեն տալիս: Ինչպես նաև հանրության ու հատկապես ընտանիքիս առաջ չեմ կարող այդչափ բարոյազրկվել: Անգամ չեմ էլ ուզում հիմա այդ բառի առաջին տառը գրել, բայց վստահ եմ, որ բոլորն էլ հասկացան, թե որ բառի, իսկ ավելի ճիշտ` հայհոյանքի մասին է խոսքը: Եվ ուրեմն, եթե ես տանը, դրսում, հրապարակային չեմ հայհոյում, քանի որ, ինչպես արդեն ասացի, ունեմ բարոյականություն, չեմ կարող հիմա արտահայտել այդ հայհոյանքը, հակառակ դեպքում տպավորություն կթողնեմ, թե ընտանիքիս անդամների հետ շփվում եմ հենց նման բառապաշարով: Պարզ է չէ՞, եթե ես կարող եմ ինձ թույլ տալ այդ բառի հրապարակային արտահայտումը, ապա դա նշանակում է, որ այն սովորական երևույթ է ինձ համար, այսինքն տանը` երեխաների, տիկնոջ և այլ հարազատների մոտ հենց այդ բառերով եմ խոսում: Չէ՞ որ, եթե այդպես չլիներ, գոնե պետք է մտածեի, որ իմ արտահայտած հայհոյանքը կլսեն իմ անունից նաև ընտանիքիս անդամները: Ինչևէ, արդեն պարզեցինք, որ հրապարակային հայհոյողի համար գոնե ընտանիքում նորմալ երևույթ է այդ բառապաշարի օգտագործումը: Հիմա հիշենք դաշնակցականի արդարացումն իր բառի մասին. վերջինս պնդում էր, թե քանի որ «Ղալաթ» բառը քաղաքական դաշտ բերողն օգտագործել էր բառարանային մանևրը, ուստի ինքն էլ որոշեց հենց նույն սկզբունքով առաջնորդվել: Փորձեց իր արարքը, հրապարակային հայհոյախոսությունը, թարգմանությամբ արդարացնել: Մինչդեռ ոչ թե պետք է հրապարակեր հայհոյանքի թարգմանությունը, այլ, ասենք, նշեր օտար լեզուն, օտար լեզվով այդ բառն ու բառարանի տեղը: Թող մարդիկ հետո ամեն մեկն իր համար առանձին գտներ ու հասկանար, թե ինչ է ասել դաշնակցական քաղաքական գործիչը: Իսկ հիմա, երբ քաղաքական գործիչն այդ հասարակ հնարքից չօգտվեց, ինքս նման մի հնարք կկիրառեմ: Հայերեն «Կիր» բառը հավանաբար բոլորին է հայտնի, ով էլ չգիտի նշանակությունը, ապա ասեմ, որ այն  կրաքարի, կավճի և կարբոնատային այլ ապարների թրծումից ու հետագա վերամշակումից ստացվող արտադրանքի ընդհանուր անվանում է: Իսկ պարսկերենում «Կիր» բառը նշանակում է տղամարդու առնանդամ, որը, ինչպես և հայերենում, ունի հենց «առնանդամ» անունը և հայհոյախառը բառը: Պարսկերենում «Կիր» նշանակում է հենց այդ հայկական հայհոյախառը հայտնի բառը` նույն գռեհիկ արտահայտման իմաստով: Իսկ հիմա բոլոր նրանց մասին, ովքեր դաշնակցականի կողմից քաղաքական դաշտ բերված բառը հաճախ օգտագործում են թե հրապարակային, և թե մամուլի էջերում: Այ կիր ուտողներ, հերիք չի՞ ողջ հանրությանն ի ցույց դնեք ձեր ընտանիքի բարքերը, ձեր անբարոյականությունն ու դրանով ապականեք մեր հանրությունը: Իսկ այն գեղեցկադեմ երիտասարդ աղջիկները, որոնք իրենց աշխատանքի բերումով այդ բառը հաճախ հրապարակում են իրենց մամուլի էջերում կամ լրատվական կայքերում, հավանաբար կրի կարոտ են մնացել: Մտածեք ապագա սերունդների մասին, ովքեր հետագայում, հենց ձեր պատճառով, պարսկերեն «Կիր» բառի հայկական զզվելին են օգտագործելու, ասենք, տանը կամ մայրերի հետ խոսելիս: Նրանք չեն էլ հիշի, որ այդ բառն իրականում խիստ գռեհիկ էր, որ նորմալ տղամարդը նման բառեր չէր օգտագործում, նրանք չեն էլ իմանա, որ որոշ կիր ուտողներ պարզապես այլանդակեցին մեր հասարակությունը: Եվ ուրեմն իմացեք, որ ամեն անգամ, երբ մտքներովդ անցկացնեք այն բառը գրել, ինչ-որ մեկը, կամ շատերը կրի գլուխ, կրի կարոտ կամ կիր ուտող են համարելու: Արտակ Գասպարյան Հրապարակախոս
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors