Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան խորապես հավատարիմ են Իրանի հետ միջուկային համաձայնագրին
International newsՄեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան խորապես հավատարիմ են Իրանի հետ միջուկային համաձայնագրին եւ աշխատելու են դրա իրացումն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո, հաղորդում է Reuters-ը։
Մեյն ու Մակրոնը քննարկել են ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը եւ հայտարարել են, թե Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան աշխատելու են միասին, որ «կանխեն Իրանին տարածաշրջանում ապակայունացնող գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։