Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան խորապես հավատարիմ են Իրանի հետ միջուկային համաձայնագրին
Международные новостиՄեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան խորապես հավատարիմ են Իրանի հետ միջուկային համաձայնագրին եւ աշխատելու են դրա իրացումն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո, հաղորդում է Reuters-ը։
Մեյն ու Մակրոնը քննարկել են ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը եւ հայտարարել են, թե Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան աշխատելու են միասին, որ «կանխեն Իրանին տարածաշրջանում ապակայունացնող գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։