Yerevan, 17.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը

Society

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, նիստին Հայաստանից մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը,  «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ էվելինա Բաղդասարյանը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Լուսինե Աբրահամյանը, նախարարության աշխատակիցներ:

Նիստին  հեռակապով միացել էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, «Խոսնակ» ամսագրի (Լիբանան)  գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» ամսագրի (Չեխիա) գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» օրաթերթի (Լիբանան)  գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի (Կանադա)  գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, «Պայքար» շաբաթաթերթի (ԱՄՆ) գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, «Արարատ» օրաթերթի (Լիբանան) գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի արդյունքներին և ձեռքբերումներին: «Այս համաժողովը բացառիկ էր իր ընդգրկմամբ ու հնչեղությամբ: Իհարկե, 1837 մասնակցի հնարավոր չէր լսել, խոսք տրամադրել, սակայն համաժողովի նյութերի ժողովածուում կհրապարակվեն նաև այն մասնակիցների ելույթները, ովքեր չկարողացան համաժողովի ընթացքում հանդես գալ»,-նշեց նախարարը: Հրանուշ Հակոբյանը սփյուռքյան լրատվամիջոցների խմբագիրներին ներկայացրեց Սփյուռքի նախարարության սահմանապահ գյուղերի աջակցության ծրագիրը, նշեց, որ արդեն մի քանի գյուղեր սփյուռքի հայ համայնքների կողմից հովանավորվում են, կարևորեց ծրագրի լուսաբանումը սփյուռքում: «Մեզ համար առաջնային է նաև հայրենադարձության թեմայի արծարծումը սփյուռքյան լրատվամիջոցներում: Այսօր Հայաստանում հազարավոր հայրենադարձներ են ապրում: Արդեն նախատեսել ենք կազմակերպել հայրենադարձների հետ հանդիպումների շարք: Անհրաժեշտ է աշխատել նրանց հետ, գրել նրանց մասին, ներկայացնել հայրենադարձության նրանց փորձը»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը կարևորեց նաև Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի միջոցառումներին սփյուռքի ակտիվ մասնակցությունն ու լայն լուսաբանումը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը և նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ էվելինա Բաղդասարյանը ներկայացրին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի լուսաբանման արդյունքները՝ ընդգծելով, որ համաժողովը լայն արձագանք գտավ և՛ սփյուռքյան, և՛ հայաստանյան մամուլում, հնչեցին բազմաթիվ առաջարկներ, տեսակետներ, լրատվամիջոցները ցուցաբերեցին կառուցողական մոտեցում: «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը նկատեց, որ համաժողովի կարևորությունն ու հնչեղությունն այնքան մեծ էին, որ հետագայում քննարկումներ ծավալվեցին նաև սփյուռքի հայկական համայնքներում՝ Լիբանանում, Ֆրանսիայում, Ամերիկայում:

Այնուհետև նիստի մասնակիցները քննարկեցին լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի խորագիրն ու թեմատիկ ուղղությունները, համաժողովի անցկացման վայրը, օրերն ու ձևաչափը: Նախնական քննարկաման արդյուքնում որոշվեց համաժողովն անցկացնել մայիսի վերջին և հունիսի սկզբին: Մասնակիցները ցանկություն հայտնեցին լինել նաև հայաստանյան սահմանապահ գյուղերում, շրջել և ծանոթանալ տիրող իրավիճակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում են նեղ մասնագիտական աշխատաժողովներ, փորձի փոխանակում, հանդիպումներ Հայաստանի և Արցախի պաշտոնատար այրերի հետ:

Նիստի ավարտին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին 35-ամյա լրագրողական բեղուն գործունեության առթիվ հանձնեց ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ:

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service