Yerevan, 12.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ բնապահպանության փոխնախարարը ազգային զեկույց է ներկայացրել Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովի նստաշրջանում

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում կայացած Միացյալ ազգերի  շրջակա միջավայրի գագաթնաժողովի 3-րդ նստաշրջանին։

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. ««Դեպի մաքուր մոլորակ» թեմայով հանդիպման նպատակն էր  քննարկել օդի, ջրի, հողի, մարդու առողջության և կենսաբազմազանությանն ուղղված խնդիրները և դրանց աղտոտվածության նվազեցման գործընթացները:

Բարձրաստիճան հանդիպման շրջանակներում անցկացվել են համապատասխան գերատեսչությունների  ղեկավարների, շահագրգիռ կողմերի միջև երկխոսություններ, նիստեր, որոնց ընթացքում քննարկվել է աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար կանխարգելիչ   միջոցառումների վերաբերյալ հարցը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր երկրում աղտոտվածության նվազեցման դեմ կատարված  գործողությունները:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել գագաթնաժողովի նախագահ Էդգար Գուտիրեես Էսպելետայի և հաջորդ գագաթնաժողովի նախագահ ընտրված Սիիմ Կիիսլերի հետ։

ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի տնօրեն Էրիկ Սոլհեյմի հետ քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի կողմից իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հարցեր։

Քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մեքենաների և վառելիքի ուսումնասիրության համար 25 000 դոլար դրամաշնորհ տրամադրել  Հայաստանին։

Հունաստանի բնապահպանության այլընտրանքային նախարար Սոկրատիս Ֆամելոսի հետ քննարկվել է Հայաստանի և Հունաստանի հանրապետությունների միջև բնապահպանության ոլորտում լայնամասշտաբ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես կոնվենցիաների շրջանակներում տեսակետների համադրման և առաջնայնությունների հստակեցման բնագավառներում:

Իրկուտսկի նահանգապետ Սերգեյ Լեվչենկոյի և Տարածաշրջանային լճերի միջազգային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Տիմչենկոյի հետ քննարկվել է ասոցիացիային Սևանա լճի անդամակցության և Բայկալ լճի խնդիրների լուծման շրջանակներում հայկական փորձի ուսումնասիրման հարցերը։

Սաուդյան Արաբիայի բնապահպանության, ջրերի և գյուղատնտեսության փոխնախարար Օսամա Ֆեքեհայի հետ քննարկվել է ստորգետնյա ջրերի կառավարման ոլորտում երկու երկրների փորձի ուսումնասիրության հնարավորությունները։

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հանդիպման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է․Գրիգորյանի բարձրացրած բնապահպանական պլատֆորմներն այլ քաղաքական նպատակներով չօգտագործելու առաջարկն աջակցություն է ստացել խմբի մասնակիցների կողմից։

Հանդիպումներ ունենալով Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բելգիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Լյուքսեմբուրգի, Էկվադորի բնապահպանության նախարարների հետ՝ Է․ Գրիգորյանը քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները։

Գագաթնաժողովի ընթացքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի բնապահպանական հարցերով կոմիսար Կարմենու Վելլայի հետ, մանրամասն քննարկել ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո բնապահպանության ոլորտում  համագործակցության ընդլայնման շրջանակները։

Նախարարի տեղակալը հանդիպել է նաև «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ներկայացուցիչների և Կլիմայի փոփոխության կոնվենցիայի քարտուղարի հետ, քննարկել  ֆինանսների ծավալների ավելացման հնարավոր տարբերակները, պայմանավորվածություններ է ձեռք բերվել ուղղակիորեն աշխատել «Կանաչ կլիմայի» հիմնադրամի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ծրագրերի իրականացման և ֆինանսավորման գործընթացի օպտիմալացման նպատակով։

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ ազգային զեկույցով: Քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակներն արտահերթ ձայն են խնդրել և հերթական անգամ խոսել ղարաբաղյան խնդրի մասին, ինչին ի պատասխան Է․Գրիգորյանը կրկին հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Արցախյան հիմնահարցի վերաբերյալ պարզաբանումներ»։

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri