Yerevan, 31.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տիեզերագնացները խմում են վերամշակված մեզ. 10 տհաճ փաստեր, որոնք իմանալուց հետո դուք...

Lifestyle

Թերևս շատերն են երազում տիեզերական ճանապարհորդություն կատարել՝ պատկերացնելով, որ տիեզերագնացներ են, որոնք առաջինն են ոտք դրել Մարս: Աստղազարդ երկինքը շատերին է գրավում և կախարդում իր գեղեցկությամբ և խորհրդավորությամբ: Սակայն կան այնպիսի փաստեր, որոնք իմանալուց հետո, դուք գուցե և հրաժարվեք ձեր երազանքներից: Orer.am-ը կներկայացնի տիեզերական ճանապարհորդությունների մասին 10 այնպիսի տհաճ փաստեր, որոնց մասին երբևիցե չեք լսել.

10. NASA-ն չգիտի ինչպես վարվել տիեզերքում զոհված տիեզերագնացների մարմինների հետ.

NASA-ն հստակ ծրագիր չի մշակել, թե ինչ պետք է անել տիեզերքում զոհված մարդկանց մարմինների հետ: Իրականում տիեզերագնացներին չեն սովորեցնում ինչ անել, եթե աշխատակիցներից մեկը զոհվում է: Տարբերակներից մեկը՝ մարմինը բաց տիեզերք նետելն է, սակայն դա արգելված է ՄԱԿ-ի կողմից, քանի որ կարող է վտանգ ներկայացնել այլ տիեզերական օբյեկտների համար: Մյուս տարբերակը ՝ տիեզերական նավի մեջ պահելն է մինչ Երկիր վերադառնալը: Սակայն սա էլ հարմար տարբերակ չէ, քանի որ կարող է վնասակար լինել մյուս տիեզերագնացների համար: 

Ներկայումս մշակվում է ծրագիր, ըստ որի մարմինը պետք է փակվի հերմետիկ պարկում և փակցվի տիեզերական նավին, արտաքին կողմից, որտեղ խիստ սառը ջերմաստիջանի ազդեցությունից այն կսառցակալի և առկա վիբրացիայի արդյունքում մասերի կբաժանվի: Մինչ երկիր վերադառնալը, մարմնից ոչինչ չի մնա:

9. Տիեզերագնացները խմում են վերամշակված մեզ.

Տիեզերքում ջրի պահուստները խիստ սահմանափակ են, այդ իսկ պատճառով ամերիկացի տիեզերագնացները խմում են վերամշակված ջուր, այսինքն վերամշակված մեզ և քրտինք: Ռուս տիեզերագնացները հրաժարվել են այս ծրագրից, այդ իսկ պատճառով ամերիկացիները վերամշակում և օգտագործում են նաև նրանց մեզը՝ վստահեցնելով որ այն չի տարբերվում շշերի մեջ վաճառվող ջրից:

8. Տիեզերագնացների մոտ նկատվում է ժամանակից շուտ ծերացման պրոցես. մաշկը չորանում է, բարակում, առաջանում է քոր, ոսկորները դառնում են փխրուն, իսկ մկանները թուլանում են: 4 ամիս տիեզերքում գտնվելը հանգեցնում է ոսկրային ընդհանուր զանգվածի 11%-ով նվազման: Անոթներն ու մազանոթները կորցնում են առաձգականությունը, այդ իսկ պատճառով տիեզերագնացները հակված են սրտի կաթված և ինսուլտ ստանալու:

Ներկայումս, ժամանակից շուտ ծերացումը համարվում է տիեզերական ճանապարհորդության հիմնական բացասական խնդիրը: Տիեզերագնացները կարող են դանդաղեցնել այդ պրոցեսը, օրական 2 ժամ մարմնամարզությամբ զբաղվելով:

7. Տիեզերական ճանապարհորդությունները կարող են հանգեցնել անպտղության.

Կարծիք կա, որ երկարաժամկետ տիեզերական ճանապարհորդությունները կարող են հանգեցնել անպտղության: Փորձերը հիմանականում կատարվել են առնետների վրա, արդյունքները վիճելի են: NASA-ն հրաժարվել է փորձեր կատարել իր տիեզերագնացների մասնակցությամբ, համարելով դա ոչ տեղին: Ամեն դեպքում կին տիեզերագնացները ճանապարհորդությունից հետո կարողացել են երեխա ունենալ, թեպետ շատ են եղել վիժման դեպքերը: Տղամարդկանց մոտ նույնպես էական խնդիրներ չեն եղել:

6. Տիեզերագնացների մեծամասնությունը տառապում է տիեզերական հիվանդությունից.

Տիեզերագնացների մեծամասնությունն ունենում է սրտխառնոց, գլխացավ, փսխումներ, որոնք էլ հանդիսանում են տիեզերական հիվանդության նշաններ: Միջոց, որը նրանց կազատի այդ տհաճ երևույթներից դեռևս ստեղծված չէ:

5. Բոլոր տիեզերագնացները կրում են տակդիրներ.

Առաջին տիեզերական սկաֆանդրի ստեղծման ժամանակ NASA-ն հաշվի չէր առել շատ կարևոր հանգամանք, որ գուցե հարկ լինի միզել հենց կոստյումի մեջ: Արդյունքում առաջին ամերիկացի տիեզերագնաց Ալան Շեփարդը ստիպված էր հենց այդպես էլ վարվել, որը նաև կարող էր վտանգավոր լինել, կապված սկաֆանդրում գտնվող էլեկտրական միացումների հետ:

Հետագայում մշակվել են մի քանի տարբերակներ, որոնք այնքան էլ հարմարավետ չեն եղել: Ներկայումս բոլոր տիեզերագնացները կրում են տակդիրներ, որոնք կարճ տաբատների տեսք ունեն: Յուրաքանչյուրին տրվում է 3 տակդիր. մեկը տիեզերքում գտնվելու համար, մյուսը նրանք հագնում են վերադառնալիս, իսկ երրորդը լրացուցիչ:

4. Միզուղիների հետ կապված հիվանդությունների առաջացման հավանակությունը բավականին մեծ է.
Տիեզերքում գտնվելու ընթացքում մեծ է հավանականությունը, որ տիեզերագնացները միզուղիների հետ կապված խնդիրներ կունենան. տղամարդկանց մոտ կարող է առաջանալ պրոստատիտ, իսկ կանանց մոտ մեծ է միզուղիների վարակների հավանականությունը: 

3. Տիեզերքում առկա են միայն առաջին օգնություն տարրական միջոցները.

Եթե տիեզերագնացը լուրջ առողջական խնդիրներ ունի, ապա նա երկու տիեզերագնացների ուղեկցությամբ վերադառնում է Երկիր: Այսպիսի ճանապարհորդությունը արժե հարյուր հազարավոր դոլլարներ:

2. Դեղորայքն արագ կորցնում է արդյունավետությունը.

Դեղորայքը փոխում է գույնը, կորցնում կարևոր հատկությունները: Այդ իսկ պատճառով ծրագրաված է տիեզերք ուղարկվող դեղորայքի բաղադրության մեջ փոփոխություններ մտցնել:

1. Եվս մեկ խնդիր. ածխաթթու գազ.

Երկրի վրա CO2-ի խտությունը կազմում է 0,04%, իսկ տիեզերքում այն 20 անգամ ավելի բարձր է: Այդ իսկ պատճառով տիեզերագնացները ունենում են գլխացավ և անքնություն:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds