Yerevan, 29.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նիկոլ Փաշինյանն օլիգարխիային ցույց է տվել անհավատալին

Politics

Հրապարակը հայտնում է, որ կիրակի տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ մեկ տասնյակից ավելի խոշոր գործարարների կամ օլիգարխների հանդիպումը, որի ընթացքում խոսվել է խաղի նոր կանոնների մասին: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորը պետք է աշխատեն հարկային դաշտում, եւ իրեն էլ պետք չէ, որ գործարարները խոնարհված լինեն իր առաջ, ու նաեւ չի լինելու կուլակաթափություն:

Ըստ թերթի, գործարարները թեթեւացած շունչ են քաշել այդօրինակ զրույցից եւ քննարկել են տնտեսվարման արդյունավետության համար անհրաժեշտ քայլերի խնդիրը: Գործարարների շարքում են եղել Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, ՍԱՍ-ի Արտակը, Արսեն Ղազարյանը, Սպայկա ընկերության ղեկավարը եւ այլք:

Խոշոր հաշվով, Փաշինյանն ասել է այն, ինչ հնչեցրել է թավշյա հեղափոխության ամբողջ ընթացքում: Իհարկե, խոշոր գործարարների եւ օլիգարխների մոտ ըստ երեւույթին եղել է համոզում, որ դա ասվում էր իշխանության գալու համար, իսկ հետո արդեն Նիկոլ Փաշինյանն իրեն կպահի այնպես, ինչպես իշխանությունը:

Փաշինյանն իհարկե իրեն պահում է այնպես, ինչպես իշխանությունը՝ բայց ինչպես հանրային բացառիկ լեգիտիմություն ունեցող իշխանությունը: Մի բան, որն անսովոր եւ գուցե անպատկերացնելի բան է խոշոր գործարարներից շատերի, օլիգարխներից շատերի համար, եւ նրանք չեն կարող պատկերացնել, որ իշխանությունն իրեն կարող է պահել այլ կերպ եւ խոսել այլ կերպ, այլ դիրքերից:

Նրանց գերակշռող մեծամասնության աշխարհընկալման, մտածողության մեջ առկա է իշխանության եւ դրա խոսելաոճի մեկ սկզբունք՝ խոսք ուժի, սպառնալիքի դիրքերից, խոշոր բիզնեսը ենթարկեցնելու, առավելագույնը իշխանության պահպանման շուրջ գործարք առաջարկելու դիրքերից:

Բայց իշխանությունը լինում է նաեւ այլ կերպ, եթե ունի ամենակարեւորը՝ հանրային լեգիտիմություն, եթե վայելում է հանրության վստահությունը: Այդ իշխանությունը չունի խոշոր բիզնեսը իրեն ենթարկեցնելու, կամ խոշոր բիզնեսին իշխանության պահպանման հակասահմանադրական գործարքի բերելու անհրաժեշտություն:

Դա թույլ իշխանության կարիքն է, ըստ այդմ դա իշխանության թուլության, ոչ թե ուժի գործելաոճն է: Այդ իմաստով, Փաշինյանի հետ հանդիպմանը խոշոր գործարարները, օլիգարխները կամ առնվազն նրանց մի զգալի մասը տեսել է աննախադեպ մի բան, ինչ չեն տեսել կամ գուցե պատկերացրել մինչ այժմ՝ նրանք տեսել են իշխանության ուժը եւ տեսել են, որ նախկինում գործ են ունեցել թույլ իշխանության հետ:

Միեւնույն ժամանակ, տեսնելով դա, նրանք թերեւս դարձել են նաեւ աննախադեպ մեկ այլ բանի ականատես, որ իրականում իրենց համար խնդիր է թույլ, ոչ թե ուժեղ իշխանությունը: Նրանք տեսել են, որ հանրային ուժի վրա հենված իշխանությունը որեւէ խնդիր չունի նաեւ խոշոր բիզնեսի համար, չունի բիզնեսին «արտաբիզնեսային» որեւէ առաջարկ՝ բոլոր առաջարկները տեղավորվում են ընդհանուր առմամբ փոխադարձ շահի շրջանակում:

Այլ կերպ ասած, նրանց առաջարկվել է թերեւս ունենալ այն, ինչ ունի իշխանությունն ու իրեն զգում է ուժեղ՝ հասարակության վստահությունն ու լեգիտիմություն: Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել դրա ուժը եւ առաջարկել այդ ուժի ճանապարհը:

Կհավատա՞ն օլիգարխներն իրենց տեսածին, թե՞ կկարծեն, որ այդպես չի կարող պատահել եւ «ավանդույթի ուժով» կփորձեն կռահել, թե «իրենց որտեղ են ուզում գցած» լինել:

Բայց ընկնելը կլինի արդեն այդ կասկածի հետեւանքը: Ընդ որում, կասկածն անտեղի կամ անհարկի, կամ սխալ խորհրդատու կարող է լինել ոչ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը բյուրեղյա մաքրության ու ազնվության մարդ է եւ երբեք չի դրժի խոստումը կամ պայմանավորվածությունը: Խոսքն անշուշտ թե կյանքում, թե քաղաքականության մեջ պահանջում է պատասխանատվություն, բայց միեւնույն ժամանակ քաղաքականությունը եւ առավել եւս իշխանությունը խիստ բազմաշերտ երեւույթ է:

Խնդիրը այն է, որը կասկածը դարձնում է անտեղի եւ նույնիսկ վտանգավոր, որ օլիգարխիան պետք է արձանագրի մի շատ ավելի պարզ բան՝ եղել է հանդիպում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ իրենց ու հասարակության միջեւ: Փաշինյան վարչապետը տվյալ դեպքում հանրության միջնորդն է, հանրության դեսպանը: Ըստ այդմ նա ինքն էլ չի կարող շեղվել, քանի որ հանրությունն այդ դեպքում նրան «կազատի» աշխատանքից:

Ահա այստեղ է թե Նիկոլ Փաշինյանի ուժը, թե օլիգարխիայի երաշխիքը նրա հետ խաղի նոր, սահմանադրական կանոնների շուրջ պայմանավորվելու հարցում:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes