Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ես մեծ կառույց եմ ղեկավարել, կարող է խնդիր լինել. Սեյրան Օհանյանը՝ ՊՆ-ում կոռուպցիայի բացահայտման մասին

Society

Պաշտպանության նախարարությունում բացահայտված չարաշահումների, խարդախությունների եւ յուրացումների գործով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռեւս չի հարցաքննվել: NEWS.am-ի հետ զրույցում Օհանյանը հայտարարել է, որ ծանուցում էլ չի ստացել, իսկ ստանալու դեպքում որեւէ խնդիր չի տեսնում՝ որպես նախկին ղեկավար ներկայանալու ու հարցաքննվելու հարցում: Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը հարցաքննվել է:

«Ես տեղյակ չեմ՝ խնդիրն ինչ է, եւ գտնում եմ, որ այն, ինչ գրված է ՊԵԿ-ի տեղեկատվության մեջ, հնարավոր է՝ ինչ-որ խնդիրներ լինեն տվյալ նյութի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակում։ Տարբեր իրավական եւ վարչական գործառույթների շրջանակում անհրաժեշտություն է եղել, որ նաեւ ինձնից ինչ-որ բան իմանան եւ ճշտեն։ Ես տեղյակ չեմ՝ ինչին պետք է պատասխանեմ։ Երբ տեղեկանամ, հասկանամ՝ ինչն է խնդիրը, իհարկե, համապատասխան անդրադարձ կկատարեմ այդ խնդրին: Ես ծանուցագիր չեմ ստացել։ Ես մեծ կառույց եմ ղեկավարել, կարող է խնդիր լինել, որի պարզաբանումը նաեւ ես տամ»,- ասաց նախկին նախարարը:

Հարցին, թե ավելի քան 8 տարի լինելով ոլորտի ղեկավարը, տեղյակ չի՞ եղել յուրացումների մասին, առավել եւս, որ գնումների ոլորտը գրեթե միշտ յուրացումների յուղոտ ոլորտն է եղել, պատասխանեց. «Եթե ես խոսեմ, բավական երկար պիտի ասեմ՝ ինչ է նշանակում զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն, ովքեր են իրականացնում, պաշտպանության նախարարությունից դուրս մարմիններ կան, որոնք վերահսկում են: Ավելի քան ութ տարի ես նախարար եմ եղել, պաշտպանության նախարարության մարմինները ժողովրդավարական վերահսկողություն են իրականացրել, որի խնդիրներից մեկը եղել է կոռուպցիոն ռիսկերի գնահատումը եւ դիտարկման արդյունքում որոշումների ընդունումը: Իմ ղեկավարման ժամանակ բազմաթիվ բացահայտումներ են եղել՝ ե՛ւ իմ կողմից են եղել, ե՛ւ վերահսկող մարմինների, որոնք նախարարությունից դուրս են, եւ որոնք ինչ-որ բան բացահայտել են, դա եղել է մեծ օգնություն պաշտպանության նախարարությանը»: Սեյրան Օհանյանը վստահեցրեց, թե ինքն էլ է ժամանակին պայքարել կոռուպցիայի դեմ:

Նշենք, որ պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ պատկան մարմիններից հաղորդագրությունները չեն դադարում։ Երեկ էլ հայտարարվեց զորամասերից հայտնաբերված յուրացումների մասին: Չնայած բացահայտումների հոսքին՝ նախկին նախարարը հայտարարում է, որ ինքը գործել է օրենքի սահմաններում եւ ամենեւին էլ մտահոգվելու պատճառ չունի:

«Ես այսօր մտահոգվելու պատճառ չունեմ։ Ես ինքս գտնում եմ, որ գործել եմ բոլոր այն նորմերի ու օրենքների շրջանակում, որ գոյություն ունի ՀՀ զինված ուժերում։ Եթե ինչ-որ խնդիրներ կան, երեւույթներ կան, այդ երեւույթների շրջանակում ես պատրաստ եմ ճշտել, հասկանալ եւ անդրադառնալ այդ ամեն ինչին»։

Հիշեցնենք, որ ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թվականների ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue