Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հնդկական հրաշքը Հայաստանում

Society

Մի քանի բառով դժվար է ներկայացնել այն, ինչին ականատես եղանք օրերս Հայ-հնդկական բժշկական կենտրոնի բացման ժամանակ: Պարզվում է՝ այնտեղ, որտեղ ձեռքերը վեր է բարձրացնում  ալոպաթիկ կամ ինչպես ընդունված է ասել, ավանդական բժշկությունը, օգնության է հասնում հոմեոպաթիկ բժշկությունը:

Սա, թերևս, կարելի է նոր ուղղություն համարել Հայաստանում, որի հիմնադիրն աշխարհահռչակ հնդիկ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Սենանն է, ով նաև հոմեոպաթիայի մի քանի կենտրոններ է հիմնել Հնդկաստանում, ինչպես նաև հանդիսանում է Մեծ Բրիտանիայի Հանեմանի անվան հոմեոպաթիկ քոլեջի պրոֆեսոր: Իսկ այս կենտրոնը, որն ի դեպ միակն է ողջ տարածաշրջանում, օրերս իր դռները բացեց հայ և օտարազգի այցելուների համար, նրա նվերն է հայ ազգին:

Հայ-հնդկական այս համագործակցությունը սկսվել է 1995 թվակնին: Իսկ անցած 15 երկար ու ձիգ տարիների համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքում է ծնվել Հայաստանում նման կենտրոն բացելու գաղափարը: Սեփական միջոցներով կենտրոն հիմնադրելու գաղափարը հասունացել է նաև երեք հայազգի բժշկուհիներ Շուշան Շահբազյանի, Վարդուհի Խաչատրյանի և Հասմիկ Ալեքսանյանի երկարուձիգ տարիների աշխատանքի շնորհիվ, ովքեր իրենց տարիների ջանքն ու ավանդը ներդրել են հոմեոպաթիկ բժկագիտության գաղտնիքներն ուսումնասիրելու հարցում: Նրանք այս ընթացքում մեծ նվիրումով ուսանել ու աշխատել են թե՛ Հայաստանում և թե՛ Հնդկաստանում՝ դրանով իսկ հույս արթնացնելով աշխարհահչակ բժկի մոտ, որ հասունացել է նաև ժամանակը, որ Հայաստանում ևս կարելի է այս ուղղությունն է՛լ ավելի զարգացնել:  

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀԳԱԱ,միջազգային 6 այլակադեմիաներիանդամ, ակադեմիկոս, ՀՀԳԱԱնախագահությանանդամ, ՀՀԳԱԱբնականգիտություններիբաժանմունքիակադեմիկոս-քարտուղար, ՀՀԳԱԱնախագահությանխորհրդական, բժշկականգիտություններիդոկտոր, պրոֆեսոր, բժշկականծառայությանգնդապետ, «ՄխիթարՀերացի» մեդալակիր, երկար տարիներ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրածՎիլենՀակոբյանը, ում նաև կարելի է Հայաստանում հոմեոպաթիկ բժշկության ներդրման և զարգացման կնքահայրը համարել:  

Ի դեպ, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում Վ.Հակոբյանը նշեց, որ երբ իր օգնությամբ և օժանդակության Հայաստանում ներդրվեց բժշկագիտության այս ուղղությունը, ինքը չէր պատկերացնում անգամ, որ տարիներ անց այն կարող է Հայաստանում նման վերելք ապրել:

«Ես, լինելով դեղաբան, գիտեի բժշկագիտության այս ուղղության մասին և ծանոթանալով  պրոֆեսորի հետ, հասկացա  հոմեոպաթիկ բժշկության կարևորությունն ու նշանակությունը մեր երկրի համար: Ի սկզբանե հիմնադրվելով 200 տարի առաջ Գերմանիայում՝ տաղանդավոր բժիշկ Սամուել Հանեմանի կողմից, իր աշակերտների միջոցով այն տարածվել է սկզբում Ամերիկայում, իսկ այնտեղից էլ Հնդկաստանում: Այսօր համարվում է, որ հոմեոպաթիան ամենաարգացածն է Հնդկաստանում, որտեղ կան ինքնուրույն գործող պետական հոմեպաթիայի համալսարաններ, բակալավրի, մագիստրոսի կոչումներով:

Պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ դոկտոր Մ. Սենանին, ով անմնացորդ ծառայում է բժշկությանը: Դուք այստեղ տեսաք մարդկանց, ովքեր ալոպաթիկ բժշկության օգնությամբ չեն կարողացել բուժվել, բայց հոմեոպաթիկ բժշկության մեթոդներով ոչ միայն բուժվել են, այլև այսօր մոռացել են իրենց տանջող հիվանդությունների մասին: Ուստի, իմ կարծիքով, այս կենտրոնի բացումը մի նոր հարթակ է բժշկագիտության հրաշքը հայ ժողովրդին ցույց տալու և մարդկանց բուժելու համար: Եվ հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր երկար տարիներ տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով, կգան այստեղ, կապաքինվեն և հնարավորություն կունենան իրենց կյանքի որակը բարելավել և դառնալ լիարժեք առողջ մարդիկ»,- ասաց Վիլեն Հակոբյանը:

Ի դեպ, կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտնի բժիշկներ, ովքեր նույնպես հավաստիացնում էին, որ լինելով ալոպաթիկ բժիշկներ, չեն կարողացել բուժվել, այսպես ասած, ավանդական բժշկության օգնությամբ և դիմելով հոմեոպաթիկ բժշկությանը՝ անձամբ են ականատես եղել այս ուղղության կողմից մատուցվող մեծ հրաշքին:

Կենտրոնի բացման առիթով պրոֆեսոր Սենանին իր շնորհակալական ուղերձն էր հղել նաև ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կարծում եմ՝ մենք դեռ շատ առիթներ կունենանք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ հիվանդություններով և ինչպես կարող են մարդիկ դիմել Հայ-հնդկական բժշկական կենտրոն և ստանալ  հոմեոպաթ-բժիկների օգնությունը, իսկ այն, ինչ ներկայացրեցինք, ընդամենը կարճ ակնարկ էր, հրաշագործություններ խոստացող կենտոնի մասին, որն արդեն իր դռներն է բացել մեր երկրում՝ ք. Երևան, Այգեձոր 58/1 հասցեում:

 

Արմինե Գրիգորյան     

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue