Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եղա­ծը ոչ թե կա­տա­րե­լա­գոր­ծե­լու, այլ քան­դե­լու քա­ղա­քա­կա­նու­թյունն ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայումս իրականացվող մշակութային քաղաքականությունը, ինչպես նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանի դիտարկումներում բացասական գնահատականի են արժանանում: Նշենք, որ ըստ նախագծի, մշակույթի նախարարությունը ևս միանալու է ԿԳՆ-ին:

«Նախարարության կարգավիճակը փոխելն անթույլատրելի է: Պետք է հակառակը լիներ: Պետք է ավելի մեծ լիազորություններ տայինք մշակույթի նախարարությանը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շտկել համակարգման հետ կապված առկա բացերը: Բայց տեղի է ունենում հակառակը: Իսկ մշակույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքը երևում է նրանից, թե ինչ կարգավիճակ են տալիս այն կառույցին, որը պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ: Այնինչ մեր ժողովուրդն ահռելի և հարուստ մշակութային ժառանգություն ունի»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ պետությունն էլ մշակույթին տեր կանգնելու պարտավորություն ունի:

«Մշակույթը բավարար չափով ուսումնասիրված չէ, մեր հարևան ժողովուրդները մեր մշակույթը մեզնից անընդհատ վերցնում են, ուզում են այն յուրացնել: Անընդհատ այդ պայքարի մեջ ենք մեր հարևանների հետ: Բայց մշակույթն այն է, ինչով մենք կարող ենք հպարտանալ, լինել բարձրակարգ պետություն, ազգ: Իսկ այն, ինչ այսօր է արվում, կարծես, նախկին բացերը շտկելու նպատակ չունի: Եղածը ոչ թե կատարելագործելու, այլ քանդելու քաղաքականությունը գոնե ինձ համար անհասկանալի է: Դա անընդունելի է: Ես ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում, այլ նշված բնագավառի այն ներկայացուցիչների, որոնց հետ շփվում եմ ու խոսում: Բոլորը շատ վրդովված են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ պետությունը մեր պես ժողովրդի համար երկու նպատակ ունի. «Մեկը սոցիալական ապահովությունն է, մյուսը՝ մշակութային, ազգային ինքնության պահպանությունը: Նշվածների իրականացմանը պետք է կոչված լինի հենց մշակույթի նախարարությունը՝ իր լայն լիազորություններով, իր բազմաֆունկցիոնալ, բազմակողմանի գործառույթներով: Եվ այդ պատճառով այն պետք է գերազանց նախարարություն լինի, որը պետք է համագործակցի ԱԳՆ-ի հետ՝ նաև մշակութային արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Պետք է համագործակցի նաև ԿԳՆ-ի հետ՝ գեղարվեստական ժառանգությունն ուսումնասիրելու, կրթական ծրագրեր մշակելու և այդ համագործակցությունից բխող այլ նպատակների համար: Այս ամենը պետք է համակարգվի մեկ կենտրոնից: Իսկ ժողովրդի գեղագիտական դաստիարակությունը, որի վրա հիմա այդքան մեծ շեշտ է դրվում, ընդամենը մշակույթի նախարարության մի գործառույթն է»:

Կ. Հակոբյանն ընդգծեց՝ պետք է հաշվի առնել նաև կարծիքները. «Բացի նշվածից, ես կարծում եմ, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունները որևէ հիմնավորում չունեն: Խոսքը միայն մշակույթի նախարարության մասին չէ, այլև մյուս նախարարությունների: Բացարձակ հիմնավորում չկա: Կառավարման համակարգում մեր ամենամեծ բացը հենց հիմնավորումների բացակայությունն է: Հիմնավորումներ, որոնք մեզ կհամոզեն, թե ինչու են այդ փոփոխություններն արվում, և մենք կհասկանանք, որ դրանից շահելու է տվյալ բնագավառը: Իսկ երբ առաջարկություններ ենք ներկայացնում, դրանք պարզապես չլսելու և չտեսնելու են տալիս: Բոլոր համոզիչ առաջարկությունները չտեսնելու են տալիս, բայց երբ մի անհեթեթ բան է լինում, միանգամից սևեռվում են դրա վրա ու սկսում քննադատել: Դա ազնիվ չէ»:

ՊՈԱԿ-ների լուծարման ու դրանց հնարավոր միավորման շուրջ տեղեկատվությանը հաջորդած քննադատությունները մշակութաբանը ևս գլոբալ խնդրի մեջ է դիտարկում: «Սա վերոնշյալի բնական հետևանքն է: Երբ ամիսներ առաջ նախարարության կարգավիճակի փոփոխության հարցն առաջացավ, և ես վրդովված խոսում էի դրա դեմ, նկատի ունեի հենց դրան հաջորդող քայլերը: 

Սա տրամաբանական շարունակությունն է: Երբ սկսում են քանդելը, քանդում են մինչև վերջ, աստիճանաբար: Երբ պետական այդ կառույցն իր լիազորություններից հրաժարվում է, հնարավորինս պետք է պակասեցնի ու էլի պակասեցնի եղածը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակը պետք է լինի:

«Պետք է ուժեղացնենք պետական հաստատություններն ու ինստիտուտները և ոչ թե մինչև վերջ քանդենք: Կարծում եմ՝ հիմա բոլորս պետք է համախմբվենք այս գործընթացը կանգնեցնելու համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine