Yerevan, 16.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վիճահարույց օրենքն ընդունվել է 2005-ին և մինչ օրս որևէ փոփոխության չի ենթարկվել

Society

Թեման այնքան զարգացավ, որ հասարակական ընդվզումից հասավ հոգևորականների քաղաքական գործիչների քննարկման տիրույթ: Հիմա էլ սկսել են իրար մեղադրել, մոռանալով, որ անվան և սեռի փոփոխման հարցերն օրենդրական կարգավորում ստացել է 14 տարի առաջ և այդպես էլ մնացել:

Այսինքն, անվան, ազգանվան, հայրանվան, սեռի փոփոխությամբ պայմանավորված նոր փաստաթղթեր ստանալու իրավունքը նորություն չէ, թեև այդաքան էլ հեշտ գործընթաց չէ: Օրենսդրական կարգավորումներն ընդունվել են դեռևս 2005 թվականին, որից հետո փոփոխության չեն ենթարկվել:

ՀՀ արդարադատության նախարարությունից Orer.am-ին տեղեկացրեցին, որ տվյալների փոփոխություններին առնչվող հարցերը կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» 2005 թվականի հունիսի 23-ի որոշմամբ: ​

«Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ:

Այդ որոշմամբ հաստատված հավելված 1-ի  9-րդ կետի համաձայն, 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է անբարեհնչյունության, արտասանության դժվարության, ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու, մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության, երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության դեպքում»,- ասվում է պարզաբանման մեջ:

Անձնական տվյալները կարելի է փոխել նաև, եթե ամուսնու մահից հետո դիմողը մինչամուսնական ազգանունով է եղել:  Փաստացի դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության դեպքում ևս անձը կարող է փոխել իր անձնական տվյալները:

ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական տվյալները փոխել, եթե ցանկանում են ազգությանը համապատասխան ազգանուն կամ անուն կամ տոհմական ազգանունը կրել: Բացի այդ, եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։ Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը:

« «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասով անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին: Մասնավորապես, եթե անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:

Կառավարության 9-րդ կետի «թ» ենթակետով՝ անձի անվան փոխումը կարող է կատարվել վերջինիս՝ ծննդյան ակտում նշված անունից տարբերվող անուն կրելու մասին, հայտարարության հիման վրա: Գործող օրենսդրությամբ սույն հիմքով անվան փոխումը հիմնավորող որևէ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ նախատեսված չէ: Հետևաբար, անձի հայտարարությունը՝ այլ անուն կրելու մասին բավարար է անվան փոխման գրանցումը կատարելու համար, եթե առկա չեն վերը նշված օրենքով սահմանված՝ գրանցումը մերժելու հիմքերը»,- պարզաբանում են արդարադատության նախարարությունից:

Ինչ վերաբերում է քաղաքացիական կացության ակտերում սեռի փոփոխման գործընթացին, ապա այն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերում ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն: Մասնավորապես, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբսահմանված կարգով տրված բժշկական կազմակերպության՝ սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթը հիմք է հանդիսանում փոփոխել նաև տվյալ անձի սեռը:

Մեկ փաստ ևս. նման փոփոխությունների մասով նախարարությունում վիճակագրություն չի վարվում​, քանի որ նման պահանջ դրված չէ, հստակեցրեցին նախարարությունից:

 

Արմինե Գրիգորյան

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive