Yerevan, 09.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հելսինկայն «ձնհալ»

International news

Մայիսի 17-ին Հելսինկիում ավարտվեց իր 70-ամյակը նշող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի երկօրյա նիստը։ Հոբելյանական նստաշրջանում կազմակերպության 47 երկրների ԱԳ նախարարներն առանց քննարկման ընդունեցին հայտարարություն, որ հնարավորություն է տալիս կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը։ Հունիսին ԵԽ-ին ՌԴ-ի անդամակցության հարցը կարող է պաշտոնապես մտնել օրակարգ։ Ֆրանսիան, որ կես տարով նախագահում է նախարարների կոմիտեում, հանդես եկավ ՌԴ-ի ԵԽ-ում մնալու առաջարկով։ Հելսինկիի հոբելյանական նստաշրջանին մասնակցում էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հրաժարվել էր նիստին մասնակցել և ուղարկել էր իր տեղակալին։ Ուկրաինան նաև սպառնացել է վերանայել հարաբերությունները ԵԽ-ի հետ՝ ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշման մեղմացման դեպքում։ ԵԽ նախարարների խորհուրդը իր հայտարարության մեջ կոչ էր անում վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք համագործակցությունը։ Վերջերս ԵԽ-ում ՌԴ-ի մնալու օգտին արտահայտվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը։

Ի դեպ՝ ԵԽ նախարարները հայտարարեցին, որ «բոլոր անդամ պետություններին պետք է հնարավորություն տրվի իրավահավասար սկզբունքով մասնակցել նախարարների կոմիտեի ու խորհրդարանական վեհաժողովի՝ կազմակերպության երկու կանոնադրական կառույցների աշխատանքին»։ Նրանք նաև հիշեցրին, որ «պարտադիր վճարները կանոնավոր բյուջեին» ԵԽ անդամ պետությունների հիմնական պարտականություններից են։ Նախարարների կոմիտեն կողմ է, որ «բոլոր անդամ պետությունների պատվիրակությունները կարողանան մասնակցել ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին»։ Այս նստաշրջանում պատգամավորները պետք է ընտրեն ԵԽ գլխավոր քարտուղար և ՄԻԵԴ-ի դատավորներ:

Հատկանշականն այն է, որ քանի դեռ Մոսկվան զրկված էր ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, առանց Մոսկվայի մասնակցության ընտրվել են ՄԻԵԴ-ի դատավորների կեսից ավելին, ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար Դունյա Միյատովիչը։ ԵԽ մամլո քարտուղար Դանիել Խյոլտգենը նախարարների կոմիտեի հայտարարությունն անվանեց «Մոսկվաի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհի փուլ»։  ԵԽԽՎ-ն ՌԴ պատվիրակությանը զրկել է իրավունքների մի մասից՝ ըստ իր կանոնակարգի, որ նախարարների կոմիտեն փոխելու իրավունք չունի։ Նախարարներն առաջարկել են պատգամավորներին ստեղծել կանոնները խախտող պետություններին պատժելու համատեղ մեխանիզմ։

Հելսինկիի մայիսի 16-ի նախարարների կոմիտեի նիստից առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ հայտարարություն արեց, որտեղ ԵԽ-ի հետ երկխոսության Մոսկվայի «տոնի» մեջ փոփոխություն է նկատվում։ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Ռուսաստանը շահագրգռված է ԵԽ-ի պահպանման ու ամրապնդման մեջ»։ ԵԽ-ն անվանվեց «առավել հեղինակավոր ու ներկայացուցչական միջազգային կազմակերպություններից մեկը եվրոպական մայրցամաքում» և «Եվրոպայի երկրների ճյուղային համագործակցության ունիկալ մեխանիզմ»։ ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է՝  մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի և ՄԻԵԴ-ի «մեծ նշանակությունը»։ Մասնակցությունը կոնվենցիային և ՄԻԵԴ-ին «նպաստել է ՌԴ դատական ու պենիտենցիար համակարգի կատարելագործմանը»՝ նշել են ԱԳՆ-ում՝ հայտարարելով, որ «նախարարական նստաշրջանը Հելսինկում վճռական նշանակություն ունի ԵԽ-ի հետագա ճակատագրում»։ ԵԽԽՎ-ում զրկելով ՌԴ պատվիրակությանը իրավունքներից՝ ԵԽ-ն հայտնվել է «ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ»՝ արձանագրել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հելսինկյան իր ելույթում Սերգեյ Լավրովը փաստացի նաև հիմնավորել է այդ «ինստիտուցիոնալ ճգնաժամը»՝ հայտարարելով. «70 տարի առաջ Եվրոպայի Խորհուրդը ստեղծվեց, որ Եվրոպայի ժողովուրդների միասնության ամրապնդման ճանապարհով մեկընդմիշտ բացառի պատերազմի հնարավորությունը»:

Անդրանիկ Հարությունյան

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank