Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թույլատրելիից ավելի շատ նիտրիտներ պարունակող սննդամթերի օգտագործումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել

Interview

Երշիկների արտադրության մեջ օգտագործվող նատրիումի նիտրիտը, որը որպես սննդային հավելում նշվում է E 250, վերջին տարիներին բավականին լայն ուսումնասիրության առարկա է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս: Ի դեպ, այն վերջին սերնդի նորարարություն չի համարվում, իսկ հատկապես երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվում է բավական վաղուց:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ թունաբանական և սննդամթերքի անվտանգության տեսանկյունից բավական հետազոտություններ են իրականացվել, մարդու օրգանիզմի համար օրական թույլատրելի չափաքանակը պարզելու նպատակով:

«Նատրիումի նիտրիտն օգտագործվում է նաև այլ սննդամթերքներ պատրաստելու ժամանակ: Հետևաբար օրական ընդհանուր առմամբ սննդամթերքի հետ E 250-ը կարող է գերազանցել թույլատրելի սահմանը: Մարդկանց մոտ հայտնաբերված տոքսիկոլոգիական երևույթների ուսումնասիրությունը հանգեցրել է նրան, որ յուրաքանչյուր սննդամթերքի համար սահմանվել է թույլատրելի քանակությունը: Թույլատրելի քանակից ավելի շատ նատրիումի նիտրիտ պարունակող սննդամթերի օգտագործումը հանրային առողջապահության տեսանկյունից ընդունելի չէ, քանի որ այն կարող է բացասական հետևանքների հանգեցնել»,- ասաց Դ. Պիպոյանը:

Հայաստանի արտադրողները լինելով ԵԱՏՄ անդամ երկիր պարտավոր են հետևել, որ սննդային հավելումների միասնական թույլատրելի չափաքանակը չգերազանցի թույլատրելի քանակը, որը երշիկի դեպքում սահմանված է 1 կգ-ի մեջ 50 մգ-ի չափով:

«Մեր կենտրոնում երեք տարի ուսումնասիրել ենք երշիկների պարունակությունը և հետազոտության ենք ենթարկել ոչ միայն նիտրիտների քանակությունը, այլև երշիկեղենի սպառման ծավալները: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մեր հանրապետությունում ավելի շատ սպառում ունի եփած երշիկեղենը, նրբերշիկն ու սարդելկան: Այն ավելի էժան է, մատչելի և, բնականաբար, հասանելի հասարակության լայն մասսաներին: Վերջին հետազոտությունն իրականացրել ենք անցյալ տարի, չափվել են նաև թունաբանական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Պետք է ասեմ, որ մեր ուսումնասիրությունների ժամանակ գերազանցումներ չեն եղել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողները վերջին տարիներին սկսել են ավելի զգույշ լինել և ուշադրություն դարձնել սահմանված չափանիշներին»,- ասաց Դ. Պիպոյանը:

Ինչ վերաբերում է սննդային հավելումների միջազգային փորձի ուսումնասիրությանը, ապա, փորձագետի խոսով, վերջին տարիներին այն ևս լայն քննարկման առարկա է դարձել: Մասնագետները թեև նշում են, որ սնդային հավելումներն օգնում են սննդամթերքի պիտանելիության ժամկետի երկարացմանը, բայց դա ավելի շատ արտադրողին հետաքրքրող ցուցանիշ է, իսկ սպառողը դրանից առանձնապես չի շահում: Ուստի ժամանակն է մտածել նաև սպառողների իրավունքների մասին, նշեց Դ. Պիպոյանը:

«Բոլորը գիտեն, որ սննդային հավելումներն օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունեն: Նիտրիտները ևս բացառություն չեն: Եվ այն տոքսիկոլոգիական հետազոտությունները, որոնք իրականացվել են, ցույց են տվել, որ այս նյութերը բացասական հետևանքներ են առաջացնում աղեստամոքսային տրակտում: Օրվա ընթացքում մարդը կարող է տարբեր սննդային հավելումներ պարունակող սննդամթերք օգտագործել:

Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում օրգանիզմում հայտնված հավելումները բազմակի անգամ են ենթարկվում չեզոքացման: Ուստի, հանրային առողջապահության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ հավելումներով, հատկապես նիտրիտներ պարունակող սննդամթերք օգտագործելուց: Սակայն, ցավոք, հայկական իրականության մեջ և մեր եկամուտների պարագայում, առանց հավելումների սննդամթերք ձեռք բերելն այնքան էլ հասանելի չէ շատերի համար, իսկ մյուս կողմից միշտ չէ, որ այլընտրանքը կարելի է գտնել հայկական շուկայում»,- ասաց Դ. Պիպոյանը:

Հիշեցնենք, որ Orer.am-ը լաբորատոր փորձաքննության էր ենթարկել «Աթենք» ընկերության «Բժշկական», «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» և «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի եփած երշիկները, պարզելու համար, թե դրանց մեջ որքա՞ն է կազմում նատրիումի նիտրիտի քանակությունը:

ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել է 37 միլիգրամ: «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել է 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել է 21 միլիգրամ:

Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին և ռիսկային է առողջության համար:

 

 

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine