Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Միայն պարտքային ծանրաբեռնվածությունն է մեծանում». տարբերակված մոտեցման խնդիր կա․ «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Թեպետ տնտեսվարողները կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական հետևանքները դեռ հստակ չեն հաշվարկել, բայց արդեն իսկ կան իրողություններ, որոնք կասկածի տակ են դնում անգամ նրանց հետագա գործունեությունը: Խնդիրների առաջ կանգնածների շարքում են նաև փոքր և միջին այն ձեռնարկությունները, որոնց գործունեությունը այս պահին դադարեցված է: Տնտեսվարողները եկամուտ չունենալու պայմաններում հատկապես հարկային պարտավորությունները կատարելու դժվարությունների մասին են բարձրաձայնում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մինչ բուն խնդրին անդրադառնալը նկատում է՝ այն առաջարկները, որոնք տեղ են գտել կառավարության ներկայացրած աջակցության փաթեթներում և ներկայացվել են տնտեսվարողներին, ընդհանուր առմամբ, ճկուն չեն նաև վերոնշյալ խնդրի տեսանկյունից:

«Դրանք արդյունավետության շոշափող նշույլ անգամ չունեն: Աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական հարցերի առկայության պարագայում պետությունն առաջին հերթին կոչված է իր վրա վերցնել ամբողջ դժվարությունները: 

Բայց հիմա իմիտացիոն քայլեր են արվում, իբրև ծրագրեր, փաթեթներ են կազմում, որոնք որևէ տեղ առարկայական նշանակություն դեռ չեն ունեցել: Ինչ վերաբերում է կոնկրետ ՓՄՁ-ներին, նշեմ, որ այս հատվածը կառավարության համար ամենակարևոր ու հիմնական մասը պետք է լինի, որովհետև փոքր և միջին ձեռնարկություններն առհասարակ ապահովում են արտադրության և գործունեության ճկունությունը, զբաղվածության բարձր մակարդակը: Անգամ ամենահարուստ երկրներում ամբողջ ՀՆԱ-ի ճնշող մեծամասնությունը ապահովում են փոքր և միջին ձեռնարկությունները: 

Հիմա ստացվել է մի վիճակ, որ իրենք չեն գործում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ տնտեսվարող սուբյեկտը չգործի, բայց հարկ վճարի: Ինչպե՞ս»,-«Փաստի» հետ զրույցում հռետորական հարց տվեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ խոսքը այն սուբյեկտների մասին է, որոնք տարիներ շարունակ իրենց հարկերով պահել են երկիրը. 

«Ստեղծվել է մի վիճակ, երբ պետությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի այս հատվածի վրա, և այդ ուշադրությունը շատ մեծ պետք է լինի: 

Ի վերջո, այս իրավիճակը հավերժական չէ, վաղը կրկին այս սուբյեկտներն են ստեղծելու մեր ապրելու հնարավորությունները: Եվ այս պարագայում խոսել նրանց կողմից հարկային պարտավորությունների կատարման մասին, առնվազն զավեշտ է»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Նա շեշտեց, որ աջակցության իրական մեխանիզմները շատ են, դրանք կարելի է երկար թվարկել, բայց կարևոր է հասկանալ հատկապես հետևյալը. 

«Բոլոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությամբ են զբաղվում, նրանց համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք առանց լրացուցիչ ծախսերի կարողանան բավարարել բնակչության առաջնահերթ պահանջմունքները: Իսկ այսօրվա պարագայում «դիմեք- ստացեք», «չեք ստանա» և նման այլ հայտարարությունները միայն ապակողմնորոշում են, ինչի հետևանքով չի հասկացվում, թե ով, ինչ և ինչով պետք է զբաղված լինի այս ծանր վիճակում: 

Հախուռն, հրովարտակային տրամաբանությամբ խոսելու փոխարեն այլ մոտեցում պետք է ցուցաբերվի: Կառավարությունը պետք է իմանա բոլոր՝ թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ մեծ տնտեսվարող սուբյեկտների կարևորության աստիճանը: 

Եվ հենց այդ կարևորություններից ելնելով պետք է կիրառել հարկային արձակուրդներ, հետաձգումներ, ներումներ և այլն: Այսինքն, նաև տարբերակված ձևով իրականացնելու հարց կա: Իսկ հախուռն ձևով ասել՝ «կանենք», հարցի լուծում չէ: 

Ներդրված միջոցները լավագույն դեպքում մեծացնում են առանց այդ էլ ծանր իրավիճակում գտնվող տնտեսվարողների պարտքային ծանրաբեռնվածությունը: Վաղն ինքն ավելի ծանր վիճակում է հայտնվելու, նման օգնություն երբեք չի լինում»:

 

Վ. Բոստանջյանը շեշտեց, որ պետք չէ անգամ տնտեսագետ լինել՝ պատկերացնելու այն իրավիճակը, որում կարող են հայտնվել տնտեսվարողները, եթե շարունակեն առանց եկամտի կատարել հարկային պարտավորությունները: 

«Ցանկացած գործունեություն իրականացնող որոշակի շահ է հետապնդում: Եթե նա հանկարծ այդ շահը չի ունենում, ինչպես կարո՞ղ է աշխատել: Պարզ է, որ վերջին տարբերակը գործունեությունը դադարեցնելն է լինելու:

 Ինչպես կարող ես առանց հնարավորությունների շարունակել աշխատանքը: Սա բացառվում է: Խնդիրը մասնավորապես տարբերակված մոտեցման բացակայությունն է»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ իրականում կա հետաձգումների, հարկային արձակուրդների և նման այլ մեխանիզմների հնարավորությունը, ուղղակի պետք է կարողանալ հասկանալ, թե որ դեպքում ինչ քայլեր են անհրաժեշտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends