Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այսօր Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է

Արտիստի համար ամենամեծ վարձը գնահատված լինելն է. ոչինչ աշխարհում չի կարող հավասարվել հանդիսատեսի ծափահարությունների ու հուզմունքի հետ, հանդիսատեսից դեպի իրեն եկող, ջերմություն հաղորդող այն էներգիայի հետ, որով արտիստը հասկանում է, որ սիրված է ու գնահատված: Չկա ավելի մեծ դժբախտություն արտիստի համար, քան չգնահատված լինելը: Դա կարող է նույնիսկ լինել ճակատագրական համահավասար ընտանեկան կամ անձնական դժբախտությանը, հարազատի կորստին: Իսկ կյանքն աչքի է ընկնում իր անակնկալներով, երբեմն դաժան ու անողոք անակնկալներով ու ստիպում է փշրվել, ծունկի գալ իր առաջ: Ակամա այս մտքերն են գալիս, երբ հիշում ես, որ այսօր հայկական ջազի թերևս ամենանշանավոր ներկայացուցւչներից մեկի` Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար վաթսունչորս տարեկան: “Մենություն”, “Մայրամուտ” “Երկրորդ սեր”, “Ուր եք տղաներ” և այլ երգերի հրաշալի կատարումներով հասարակությանը բազմաթիվ ապրումներ պարգևած երգչուհին ծնվել է 1950թ. օգոստոսի 16-ին Երևանում` այն ժամանակվա Խորհրդային Հայաստանում հաստատված հայ գաղթականի ու Ստալինյան ռեպրեսիաներ տեսած հայկական ընտանիքում: Վաղ տարիքից Էլվինան մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ: Մայրը՝ տիկին Ռոզան, նկատելով աղջկա սուր լսողությունը, նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Տասներկու տարեկան հասակում մասնակցում է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ տոնում է իր առաջին հաղթանակը: Էլվինան հիմնականում կատարում էր Շառլ Ազնավուրի և Ռոբերտո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն: Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրում է իր նորաստեղծ ջազային քառյակ: Ջազային քառյակի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ: Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստանում երգել նրա “Կռունկ” վոկալ-գործիքային անսամբլում: Էլվինա Մակարյանը “Կռունկում” կատարելագործվում է որպես ջազային երգչուհի: Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ: Օրբելյանի նվագախումբը դարձավ Էլվինայի թռիչքը երգարվեստում: Սկսվեցին արտասահմանյան շրջագայությունները: Երգչուհին տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվում էր համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ: Սիրահարված էր ամերիկյան ջազին: Աշխատելու հետ մեկտեղ Էլվինան սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: 1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում` մեծ հիացմունք պատճառելոց իր տաղանդով ու յւորահատուկ արբեստով նաև օտարազգիներին: 1973 թվականին Օստանկինոյում կայացած “Երիտասարդ ձայներ” համամիութենական մրցույթում Էլվինան արժանանում է գլխավոր մրցանակի՝ Ռ. Ամիրխանյանի “Ուր եք, տղաներ” երգի կատարման համար: Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար: 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստացի “տնային կալանքի” է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով: Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989թթ., նա չի դադարել ստեղծագործել: Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում: Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը: Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում: Օվկիանոսի մյուս ափին նաև թողարկում է երեք ձայնասկավառակ, բացում սեփական ստուդիան, նկարահանում տեսահոլովակներ, գրում երգեր: 1990-ականների սկզբներին Էլվինա Մակարյանը վերադառնում է Հայաստան: Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվական: 2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած՝ սեփական բնակարանում: Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը: Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ: Այսօր արդեն դժվար է ասել, թե ատրճանակը քունքին պահած վայրկյանին ինչ էր մտածում մեծանուն երգչուհին. ինչն էր նրանց ստիպում գնալ այդ քայլին` չգնահատվածությունը, ինքնասպան եղած որդու` Ռոմանի կարոտը, նրան գնալ-միանալու ցանկությունը թե մոր մահվան ցավը: Հետաքրքրական է երգչուհու կտակը: Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել: Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար: Կարելի է հասկանալ` ազատության ցանկությունը խեղդել է նրան նույնիսկ Ազատության երկրում ու նա ցանկացել է վայելել իսկական ազատությունը հավերժության մեջ` ազատ նույնիսկ կյանք կոչված պայմանականությունների ու հարկարդանքների կծիկից:
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia