Yerevan, 25.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոչ պատահական շնորհավորանք. ինչ մեսիջ էր հղում Բայդենն Ալիևին Արցախի վերաբերյալ

Politics

ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում։ Ավելին, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության՝ նրանք կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ ավարտված չէ: Դրանում համոզված է փորձագետ Սուրեն Սարգսյանը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այն պետք է դիտարկել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի վարած քաղաքականության համատեքստում:

Ավելի վաղ Բայդենն Ալիևին հղած շնորհավորական ուղերձում նշել էր, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կօգնի կողմերին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և հաստատուն լուծում գտնել և կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմանը՝ բարեկեցիկ ու խաղաղ ապագա ապահովելու համար:

«Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի իշխանությունները հարստացրել են արտաքին օրակարգը։ Վաշինգտոնը սկսել է ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ ծախսել արտաքին քաղաքականության վրա, որն իր մեջ ներառում է նաև Հարավային Կովկասի երկրները»,-ասաց Սարգսյանը։

Փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ի ակտիվացումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Բացի այդ, Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և իր շնորհավորանքով Բայդենը հստակ հասկացրել է Ալիևին, որ այդ ձևաչափը չի դադարել գոյություն ունենալ և նման կարծիք հայտնելու հիմք չկա։ Ավելին, Վաշինգտոնը, ի տարբերություն Բաքվի, չի կարծում, որ հակամարտությունն ավարտված է, իսկ հարցը՝ փակված։

ԱՄՆ-ում հասկանում են, որ եթե խնդիրը շարունակում է մնալ ներկայիս մակարդակի վրա, ապա կարելի է պարբերաբար նոր սրացումներ ակնկալել։ Դրա համար էլ ամերիկյան կողմն այդ ուղղությամբ մեծ ակտիվություն է նախատեսում ԱՄՆ-ի կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին։ Վաշինգտոնում հույս ունեն այնպիսի լուծումներ գտնել, որոնք կբավարարեն նաև հայկական կողմին։

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանն իր հերթին գտնում է, որ Բայդենը տողատակերում Ալիևին հիշեցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԱՄՆ-ի դերի մասին:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Բալասանյանը շնորհավորանքն անվանեց ոչ պատահական։ Սակայն, ի տարբերություն Սուրեն Սարգսյանի, նա կարծում է, որ Վաշինգտոնի դերն այս հարցում այդքան ակտիվ չի լինի, և դրա համար պատճառներ կան։

«ԱՄՆ-ն կսահմանափակվի հայտարարություններով՝ ցույց տալու համար, որ Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, ոչ ավելին», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ դա Երևանի քաղաքականության արդյունք է։

Բալասանյանը վստահ է, որ եթե Հայաստանը դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ խնդրելով լուծել հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի գործընթացին վերաբերող հարցերը, ապա արձագանքն այլ կլիներ: Նա նշեց, որ ԱՄՆ-ն կարող է այդ գործընթացի վրա ազդել տարբեր իրավական կազմակերպությունների միջոցով, սակայն ընթացիկ քաղաքական դիսկուրսում Նահանգները մտադիր չեն սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ առանց Երևանից հայց ստանալու։

Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատում հայ գերիների վերադարձի մասին բանաձևին, ապա Բալասանյանը նշեց, որ այդ փաստաթուղթը ձևական բնույթ է կրում, և կոնկրետ քայլեր սպասել պետք չէ: Նա դա գնահատում է որպես Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ հերթական նախաձեռնություն։ Բալասանյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը հայտարարություններից առաջ չի անցնի։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցն էլ նա գնահատել էր որպես ընդամենը սեփական նախաձեռնություն, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը համարել փակված։

Ավելին...

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day