Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեծ խաղի ստվերային արտացոլումը

Analysis

Տարածաշրջանային զարգացումներին ուշի ուշով հետևելով՝ օրըստօրե էլ ավելի ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական օրակարգը, որն օրվա իշխանություններն այսօր մատուցում են հայ հանրությանը, բավական հեռուն գնացող արմատներ ունի, որոնք ուղղակիորեն զուգադրվում են գեոպոլիտիկ վարիացիաների հետ։ Ավելին, այն ինչ ներկայումս տեղի է ունենում հարավկովկասյան սեգմենտում, մեծ խաղի ստվերային արտացոլումն է։

Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահի գրասենյակը տարածել է տեղեկություն Էրդողանի և Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի մասին, այդ տեղեկության մեջ նշելով, որ Էրդողանը Շոլցի հետ խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերության մասին, նշել է, որ Անկարան ակնկալում է այդ հարաբերությունը ԵՄ անդամակցության հեռանկարի հիման վրա: Կհամաձայնեք, որ սա բավականին ուշագրավ հանգամանք է, եթե նկատի ունենանք այն, որ էրդողանյան Թուրքիան կարծես թե ընդհանրապես հեռացել էր ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիայի երբեմնի դիրքերից՝ ձգտելով Օսմանյան կայսրության վերականգնման և մահմեդական աշխարհի առաջնորդության:

Ինչպես հայտնի է Էրդողանի նախագահությունը աչքի է ընկել իսլամականացման քաղաքականության աջակցմամբ և ամբողջատիրական, ավտորիտար կառավարմանը «պրախոդ» տալու բացահայտ շեշտադրումներով, որոնք որևէ կերպ չեն կարող համարժեք դիտվել այն ուղենիշներին, որ ենթադրվում է Եվրամիության հետ սերտ հարաբերության, առավել ևս անդամակցության ակնկալիքի պարագայում:

Տեղի ունեցածն արդյո՞ք չի նշանակում, որ Էրդողանը «հանձնվում» է, թե՞ դրանք ընդամենը ժամանակավոր հնարքներ են, տակտիկական շարժ, որ պայմանավորված է ինչ-ինչ բարդություններով, որոնք այդ թվում նաև Արևմուտքի հետ հարաբերության մեղման և կառուցողականության մթնոլորտի ձևավորման միջոցով լուծելուց հետո, Էրդողանը իքս պահին դարձյալ շրջվելու է մեջքով կամ հարվածելու է Եվրոպային մեջքից:

Այսօր Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերադասավորումներն ուսումնասիրողները կհաստատեն, որ Թուրքիան ունի տնտեսական լուրջ խնդիրներ ու թեև Էրդողանը օրերս ներկայացրել է տնտեսական նոր քաղաքականության հիմնադրույթները, ասելով, որ դրանք խարսխված են լինելու լիրայի փոխարժեքի անկման վրա տեղական արտադրանքը խթանելու և տեղական արտադրողին, ներդրումները խրախուսելու տրամաբանության վրա, այդուհանդերձ ինքն էլ թերևս պատկերացնում է, որ տնտեսությունը լոկ հայտարարությունները չեն և դրանք կարող են ունենալ կարճաժամկետ էֆեկտ, իսկ գործը պահանջում է շատ երկար ժամանակ: Մինչդեռ Էրդողանը կարող է այլևս ժամանակ չունենալ, հետևաբար կարող է ելքեր փնտրել նաև Արևմուտքի հետ մերձենալու տեսքով:

Բոլորովին վերջերս «Բլումբերգ» գործակալությունը հայտնել էր, որ Էրդողանը բացառապես Բայդենին դուր գալու համար է սկսել հայ-թուրքական հարաբերության կարգավորման աշխատանքը, ինչի մասին ԱՄՆ նախագահը նրան հորդորել է դեռևս հոկտեմբերին Հռոմում: Ընդ որում, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը էական գործոն է եղել նաև ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերության համար:

Այս ամենը համադրելով՝ ի՞նչ է ստացվում. եթե այժմ Էրդողանը «դարակից»  դուրս է բերում ԵՄ անդամակցության թեման՝ Գերմանիայի նոր կանցլերի հետ զրույցում է նոր հարաբերությունների մասին, ապա կա հիմք դիտարկելու, որ Հայաստանի հետ հարաբերության ուղղությամբ աշխատանքը Էրդողանի այդ ավելի լայն խաղի մաս է: Այստեղ շատ կարևոր է, որ այս իրավիճակն ի նպաստ իրեն օգտագործի նաև Հայաստանը, առավել ևս, որ ուժերի հարաբերակցության իմաստով առավելությունն անշուշտ Թուրքիայինն է, և Հայաստանի համար առավել կարևորություն է ստանում նպաստավոր ամենափոքր հանգամանքն իսկ: Միաժամանակ, Հայաստանն անշուշտ պետք է պատրաստ լինի այն շրջադարձերին, որոնք կարող են տեղի ունենալ Էրդողանի ավելի լայն խաղի պլաններում և, ըստ այդմ, դրանով իսկ ազդել նաև հայ-թուրքական հարաբերության հարցում Թուրքիայի վարքագծի վրա:

Արթուր Սարգսյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future