Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուկրաինական «կրոսվորդ»

Analysis

Որքան էլ տարօրինակ է, գուցե նաև որոշակի տարակուսելի, բայց մինչ ՀՀ Ազգային ժողովում քննարկում են, փորձում ծաղրել պատգամավորների ազգանունները, քաղաքական դիսկուրսի մակարդակն իջեցնելով աննախադեպ ցածր՝ գավառական նշաձողի, լուրջ գեոպոլիտիկ կրքեր են բորբոքվում հետսովետական ամենաթեժ օջախներից մեկում՝ ուկրաինական թատերաբեմում, որի զարգացումը կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ հետսովետական ողջ տարածաշրջանի, հետևաբար՝ նաև Հայաստանի համար:

Ղազախական ճգնաժամի կարգավորումից հետո Արևմուտքից անվտանգային երաշխիքներ ստանալու ռուսական նախաձեռնությունը, ՌԴ-Արևմուտք վերջին եռափուլ բանակցությունների տապալումը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում են մնալ միջազգային դիվանագիտության ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնի է՝ հունվարի 10-ին Ժնևում կայացավ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության շուրջ բանակցությունների առաջին փուլը: Կողմերը քննարկեցին ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու` Մոսկվայի պահանջները, որոնք Մոսկվան անվանում է անվտանգության երաշխիքների փաթեթ: Ռուսաստանը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և իրավական ուժ ունեցող միջազգային փաստաթղթով ամրագրված հստակ խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, մասնավորապես՝ Ուկրաինան և Վրաստանը, չեն անդամակցի ՆԱՏՕ-ին: Բացի այդ, ՌԴ-ն ՆԱՏՕ-ից պահանջում է հեռացնել ռազմական ենթակառուցվածքներն այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են 1997 թվականից հետո: Ընդ որում՝ Մոսկվան պնդում է, որ այդ պահանջները վերանայման ենթակա չեն: Արևմուտքում «վերջնագիր» են որակում ՌԴ իշխանությունների պահանջները` իրենց հերթին պահանջելով Ռուսաստանից հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմաններից:

Այս հանդիպումից պարզ դարձավ, որ եռափուլ բանակցությունները դատապարտված են տապալման. հունվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցած «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստը, հունվարի 13-ին` Վիեննայում ԵԱՀԿ շրջանակներում բանակցությունները դա ապացուցեցին, քանի որ կողմերն արձանագրեցին կոնսենսուսի բացակայությունը:

Տեղի ունեցող գործընթացին զուգահեռ, Մոսկվան նոր զորավարժություններ սկսեց Ուկրաինայի հետ սահմանակից մարզերում՝ արևմտյան ռազմական օկրուգը հայտարարեց Ուկրաինային սահմանակից Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժությունների սկիզբը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մոսկվա և Կիև էր գործուղվել Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ կրկին նույն թեմաների շուրջ կողմերի հետ բանակցություններ վարելու նպատակով: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան նրա հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ուկրաինան և Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ՝ վերսկսելու քառակողմ խաղաղ բանակցություններն Ուկրաինայի արևելքում պատերազմի ավարտի շուրջ՝ այսպես կոչված, նորմանդական ձևաչափով, որի մասնակիցներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։

Փաստենք, որ ուշագրավ է այն, որ ռուս-ուկրաինական լարվածության ներկայիս փուլում այս ճակատում փորձում են աչքի ընկնել նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Օրինակ՝ Իլհամ Ալիևը ՌԴ-Արևմուտք բանակցությունների տապալման ֆոնին հունվարի 14-ին այցելեց Կիև, հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի իշխանությունների և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի հաջորդ օրը հեռախոսազրույց նախաձեռնեց ՌԴ նախագահի հետ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ քննարկելով ուկրաինական և ղազախական ճգնաժամերը, ՌԴ-Արևմուտք բանակցությունները, Կիևի դիրքորոշումը և միջազգային օրակարգի այլ կարևոր հարցեր: Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։

Ըստ էության, Ուկրաինայի շուրջ լարվածությունը մտնում է սրման նոր փուլ, երբ սպասվող ռազմական ագրեսիաների մասին հռետորաբանությունը սկսում է անհանգստացնել բոլորին և հատկապես գլխավոր խաղացողներին՝ Կիևին, Մոսկվային, Վաշինգտոնին, Մինսկին, Բեռլինին ու Փարիզին, Անկարային ու Բաքվին: Սակայն Երևանում, դատելով վերջին օրերի քաղաքական դիսկուրսի բովանդակությունից ու մակարդակից, կարծես հարկ չեն համարում հետևել այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում հարևանությամբ և որոնք մեծ կապ ունեն ձևավորվող նոր աշխարհակարգի հետ, որում պետք է դիրքավորվի նաև Հայաստանը:

Արեն Սահակյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia