Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դասական աչքկապոցի՝ անմեղ ձևակերպումներով

Analysis

Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ ամբիոնից խոստացավ, որ գազի սակագինն անապահովների համար չի բարձրացել։ Միանգամից տրամաբանական հարց է առաջանում, թե որտեղի՞ց Մհեր Գրիգորյանին այդքան վստահություն, որ անապահովների համար գազի գինը չի բարձրանալու։ Չէ՞ որ սակագների սահմանումը բացառապես անկախ ՀԾԿՀ գործունեության տիրույթում է։ Բայց եթե նույնիսկ համարենք, որ հենց այդպես էլ լինելու է և անապահովների համար գազի սակագինը մնալու է անփոփոխ, միևնույն է, ինչ-որ մեկը պետք է վճարի այն գինը, որը «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է ստանալ անապահովների համար սակագինը բարձրացնելու արդյունքում։

Նշենք, որ նախկինում այդ գինը վճարել են մյուս սպառողները, չնայած պարտավոր էր վճարել կառավարությունը, եթե ուզում է սոցիալական խնդիր լուծել։ Այլապես հեշտ է սպառողների մի խմբի հաշվին նվազեցնել մյուս խմբի սակագինը և դա ներկայացնել՝ որպես բարեհոգություն անապահովների նկատմամբ։ Մինչև հիմա կառավարությունն անապահովների համար սակագնային ճնշումը թուլացնելու գործում որևէ մասնակցություն չի ունեցել։ Բայց հպարտացել է, թե անապահովների համար ավելի ցածր սակագին է սահմանել։ Հայտնի է, անապահովներն ավելի քիչ են վճարում՝ ինչպես գազի որոշ քանակության, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի և խմելու ջրի սպառման դիմաց։

Ըստ էության, ոչ ոք դեմ չէ, որ հասարակության անապահով խավերի համար հանրային ծառայությունների սակագները պետք է ավելի ցածր լինեն, բայց դրա համար կա պետություն, որը պարտավոր է իր վրա վերցնել և փոխհատուցել այդ ծանրությունը և վարի գնային և տվյալ իրավիճակում ստեղծված դրությունը։ Ի դեպ՝ դա կարող է լինել՝ ինչպես սակագների սուբսիդավորման, այնպես էլ՝ անապահովներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով։ Մեր դեպքում ո՛չ մեկը կա, և ո՛չ էլ մյուսը. իշխանությունը գտել է հեշտ տարբերակը՝ բեռը դնել այլ սպառողների վրա ու պարծենալ, թե կարողացել են անապահովների համար ավելի արտոնյալ սակագներ սահմանել։ Պետությունը հենց նրա համար է, որ այդպիսի դեպքերում կիրառի իր սոցիալական քաղաքականությունը։ Սոցիալական քաղաքականությունն այն չէ, որ սակագների ֆինանսական բեռը պարզապես բաշխվի սպառողների տարբեր խմբերի վրա։

Ինչպես երևում է ներկայացված հայտից՝ գազամատակարար ընկերությունը հավասարության նշան է դրել բոլոր սպառողների միջև, իսկ բաշխման ու տարբերակման խնդիրը թողել է ՀԾԿՀ-ին։ Անկախ նրանից, թե ի՞նչ կորոշի ՀԾԿՀ-ն, ինչպե՞ս կբաշխի սակագները սպառողների տարբեր խմբերի միջև, անապահովների համար գազի սակագինը կբարձրացնի՞, թե՞ չի բարձրացնի, երկիրը, միևնույն է, վճարելու է գազի ներմուծման թանկացման գինը։ Ինչքան էլ Գրիգորյանը փորձի մանևրել ու հայտարարել, որ սահմանին գազի գինը մնացել է անփոփոխ, դա ոչ մի արժեք չունի. Հայաստանն ապրիլի 1-ից նույն քանակությամբ գազ ստանալու դիմաց ստիպված է անհամեմատ ավելի բարձր գին վճարել։

Հայաստանը տարեկան ստանում է շուրջ 2,2 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ։ Եթե մինչև հիմա այդքան գազի դիմաց սպառողները վճարում էին տարեկան 363 մլն դոլար, ապա ապրիլի 1-ին հաջորդող մեկ տարում կվճարեն ավելի քան 390 մլն դոլար։ Ինչպես տեսնում եք, տարբերությունը հասնում է 28 մլն դոլարի։ Ստացվում է՝ որքան ավել գազ ներմուծենք և սպառենք, այնքան այդ գինը կբարձրանա։

Փաստացի, իշխանություններն ինչքան էլ փորձեն այս ամենն այլ կերպ ներկայացնել և շուռ տալ իրականությունը, միևնույն է, սպառողներն ապրիլի 1-ից ավելի շատ գումար են վճարելու նույն քանակությամբ գազի սպառման դիմաց։ Ոչ մի նշանակություն չունի՝ դա կվճարեն անապահովնե՞րը, բնակչության մյուս խավե՞րը, թե՞ պարզապես տնտեսությունը։ Այդ գումարը դուրս է գալու մեր երկրից, այն էլ առաջին հերթին՝ բնակչության գրպանից։ Նույնիսկ տնտեսության համար գազի թանկացումն անուղղակիորեն դառնալու է քաղաքացու, նաև անապահով քաղաքացու բեռը։ Քաղաքացին է վճարելու այդ գինը՝ ապրանքների ու ծառայությունների թանկացման ձևով։ Փոխարենը՝ սրանից միակ շահողը լինելու է կառավարությունը։ Սակագների բարձրացման արդյունքում ավելանալու են պետբյուջեի եկամուտները։ Բայց նույնիսկ այդ ավել եկամուտները կառավարությունը չի ուզում ուղղել հասարակության խոցելի խավերի, ինչպես նաև տնտեսության առանձին հատվածների սակագնային բեռը թուլացնելուն։

Կարեն Սիմոնյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025