Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գազային «ապտակին» սպասելիս

Analysis

Արդեն փաստ է, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում գազի սակագինը կթանկանա՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ տնտեսության համար։ Ավելին, ՀԾԿՀ-ում արդեն ուրվագծվել են նոր սակագները։ Մինչև փետրվարի վերջ, ըստ ամենայնի, դրանք կհաստատվեն, որոնք մեկ ամսից կմտնեն ուժի մեջ։ Հանձնաժողովն այս անգամ արագացված ռեժիմով է ուսումնասիրել «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտը։ Նշենք, որ հայտը ներկայացվել էր հունվարի 13-ին, իսկ փետրվարի վերջին ՀԾԿՀ-ի դիրքորոշումն արդեն պատրաստ է։ Ստացվում էր, որ հայտնի ուսումնասիրման համար այն 80 աշխատանքային օր ժամանակ ուներ, բայց բավարարվել է 30-35 օրով։

Ըստ էության, նման շտապողականության համար վերջինս «հիմնավոր» պատճառներ է ունեցել. իշխանությունները հնարավորինս երկար ժամանակ հասարակությունից թաքուն էին պահում գազի թանկացման փաստը։ Միայն վերջին պահին որոշեցին այն հրապարակայնացնել, ինչի հետևանքով նոր սակագները հաստատելու համար հանձնաժողովը շատ սուղ ժամանակ ուներ։ Գազի ներմուծման գնի շուրջ տևական ժամանակ «բարեհաջող» բանակցելուց հետո, իշխանություններն ի վերջո հասան նրան, որ ապրիլի 1-ից Հայաստանը գազը ստանալու է նոր պայմաններով։

Հաշվի առնելով, որ հասարակությունը շատ զգայուն է գազի գնի նկատմամբ, դրա մի մասը որոշվեց կոմպենսացնել էլէներգիայի թանկացման տեսքով։ Արդյունքում, ինչպես հայտնի է, սպառողները 10 տարի շարունակ, տարեկան շուրջ 32 մլն դոլար պիտի վճարեն «Գազպրոմի» դուստր ընկերությանը՝ ի դեմս «Հրազդան-5»-ի, զուտ այն պատճառով, որ իշխանությունները թերացել են կատարել վերջինիս նկատմամբ ժամանակին ստանձնած իրենց պարտավորությունները։ Դրանով հանդերձ, սակայն, գազի սակագնի բարձրացումից խուսափել չհաջողվեց։

Հայտնի դարձավ  նաև, որ հանձնաժողովը սեփական հայեցողությամբ վերաբաշխել է թանկացման ծանրությունը սպառողների տարբեր խմբերի վրա։ Դա որոշ չափով տարբերվում է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկներից, բայց ընդհանուր տրամաբանությունը, որը ենթադրում էր սակագների բարձրացում, մնացել է նույնը։ Ի տարբերություն ընկերության հայտի, որով նախատեսվում էր նվազեցնել բնակչության հիմնական խմբի սակագինը, Հանձնաժողովն առաջարկում է այն բարձրացնել և այսօր գործող 139-ի փոխարեն՝ 1 խորանարդի գինը սահմանել 143,7 դրամ։ Սպառողների այս խմբի մեջ պահպանվել են սոցիալական հատվածի արտոնյալ սակագները։ Այսուհետ ևս նրանք կշարունակեն գազ սպառել 100 դրամով, բայց տարեկան 600 խորանարդի սահմաններում։ Ավել օգտագործելու դեպքում սակագինը կլինի այնքան, որքան բնակչության մյուս մասի համար։

Հավելենք նաև, որ բնակչությունից բացի, կթանկանա նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազը։ Նրանց դեպքում սակագինը կբարձրանա հազար խորանարդի հաշվով շուրջ 10 դոլարով։ Գործող 255,91-ի փոխարեն՝ կդառնա 265,81 դոլար։ Մինչև 10 հազար խորանարդ օգտագործողներն էլ կվճարեն այնքան, ինչքան բնակչությունը։ Ընկերության ներկայացրած հայտի համեմատ՝ վերանայումներ են կատարվել նաև ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների առումով։ Դրանք ավելի ցածր կլինեն, քան առաջարկվել էր հայտով, բայց ավելի բարձր, քան գործող սակագներն են։

Հանձնաժողովը կանգնել է 233,9 դոլար սակագնի վրա՝ յուրաքանչյուր հազար խորանարդի համար։ Այն գրեթե 10 դոլարով բարձր կլինի գործողից։ Ի տարբերություն տնտեսության մյուս հատվածների, ինչպես ջերմոցային տնտեսության, այնպես էլ՝ վերամշակող արդյունաբերության համար սակագները համեմատաբար ավելի ցածր կլինեն, բայց դա, միևնույն է, մեծացնելու է ճնշումն արտադրության ինքնարժեքի վրա՝ հանգեցնելով իրացման գների բարձրացման։ Էներգակիրների գներից կախվածությունն այս ոլորտներում չափազանց մեծ է և երբեմն հասնում է արտադրանքի ինքնարժեքի ընդհուպ մինչև 70 տոկոսին։

Միանշանակ է, որ գազի սակագնի բարձրացումն ազդելու է ոչ միայն՝ ջերմոցային տնտեսության ու վերամշակող արտադրության, այլև՝ ընդհանրապես տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։ Հասարակությունն իր հերթին՝ կրելու է սակագների բարձրացման ազդեցությունը՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն՝ տնտեսական հատվածից թելադրված գների բարձրացման տեսքով։ Ընդ որում, դա լինելու է ոչ միայն՝ գազի, այլև՝ հանրային մյուս ծառայությունների միջոցով։

Տիգրան Մկրտչյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia