Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ազնավուրի օրը. 800 երգ, 70 ֆիլմ... փաստեր հռչակավոր շանսոնյեի կյանքից

Culture

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը յուրաքանչյուր հայի սրտում է։ Ընդ որում, ոչ միայն։ Նրան սիրում են միլիոնավոր երաժշտասերներ ամբողջ աշխարհից։ Ֆրանսերենով ոչ մի բառ չիմանալով՝ մարդիկ այնպես են ձայնակցում նրան, կարծես այն իրենց մայրենի լեզուն է։ Այսօր մաեստրոն դառնում է 98 տարեկան, եւ NEWS.am STYLE-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր Ազնավուրի կյանքից։

Ընդամենը 5 տարեկան էր եւ արդեն բեմում էր

Շառլ Ազնավուրի դեբյուտը բեմում 5 տարեկանում էր. նա ջութակ էր նվագում եւ երգում։ 1936թ.-ին 12-ամյա Շառլն իրեն առաջին անգամ փորձեց կինոյում...

70 ֆիլմ

Ազնավուրը պարբերբար նկարահանվում էր ֆիմերում։ Նա համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լիլուշը։ Ազնավուրի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» (1960), Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկը» (1979), «Անցում Ռեյնի միջով» (1960), «Տաքսի դեպի Տոբրուկ», «Հորացիոս 62», «Սատանան եւ տասը պատվիրանները», «Փարիզն օգոստոսին» (1966),  «Արկածներ որոնողները» (Հոլիվուդ 1969), «Գայլերի ժամանակը» (1970), «Կեցցե կյանքը» (1984), «Փարիզ» (բազմասերիանոց հեռուստահաղորդում 1985), «Չինացին» սերիալը։ 1974թ.-ին Ազնավուրը գրել է «She» լեյտմոտիվը (այն դարձավ բրիտանական համար մեկ հիթը) «Կնոջ յոթ դեմքերը» հեռուստասերիալի համար։

800 երգ

Հենց այսքան կոմպոզիցիա է գրել եւ կատարել Շառլ Ազնավուր (դրանց մի մասը մեր մեկ այլ հայրենակցի՝ Ժորժ Քարվարենցի հետ)։ Դրանց շարքերում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Մայրիկ», «Դեռ երեկ», «Բոհեմ», «Իզաբել», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» եւ այլն։ Նրա երգերը հնչել են մեծն Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Պլասիդո Դոմինգոյի, Խուլիո Իգլեսիասի, Շերի, Ջո Դասենի, Ռեյ Չարլզի եւ այլ, ոչ պակաս վառ երաժիշտների կատարումներով։

Ազնավուրը սկզբնական շրջանում հանդես էր գալիս կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ Նրանց նկատել է Էդիտ Պաֆը, եւ 1946թ.-ին Ազնավուրն ու Ռոշը մասնակցել են ԱՄՆ-ում նրա շրջագայությանը։ Ինչպես եւ Շառլը, Պիեռը եւս երիտասարդ կոմպոզիտոր եւ երաժիշտ էր, դաշնամուր էր նվագում։ Դուետն անվանեցին «Ռոշ եւ Ազնավուր»։ Ավելի հաճախ երգում էր Ռոշը, իսկ Ազնավուրի ձայնը ոչ բոլորին էր դուր գալիս։ Պատահում էր՝ նրան նաեւ սուլում էին։ Այդ պատճառով նա ավելի շատ երաժշտություն եւ երգերի բառեր էր գրում, որոնք կատարում էր նրա կոլեգան։

300 բառ

Շառլ Ազնավուրը ռուսերենին չէր տիրապետում, սակայն 300 բառ գիտեր։ Այդ գիտելիքները նրան փոխանցել էր հայրը, որը ռուսական խոհանոց առաջարկող ռեստորան ուներ եւ լավ էր խոսում ռուսերենով։ Ի դեպ, Ազնավուր ավագը նույնիսկ ստորագրում էր այդ լեզվով եւ ոչ մայրենի հայերենով։ Ընդ որում, ունենալով այդպիսի պատկառելի բառապաշար՝ նա այդպես էլ չսովորեց Պուշկինի լեզուն։ Այլ բան է իր համար գրված տեքստը կատարելը։ Հենց այպես հայտնվեց կուլտային «Հավերժական սեր» երգի ռուսալեզու տարբերակը։

Երեք պաշտոնական ամուսնություն եւ հինգ երեխա

Ի տարբերություն ժամանակակից շատ աստղերի, մաեստրոն չէր սիրում մանրամասնել անձնական կյանքը, այդ պատճառով երկրպագուները դրա մասին քիչ բան գիտեին։ Բայց մի բան կարելի է ասել հաստատապես, գլխավոր կինը, որը որոշեց Շառլի ճակատագիրը, դարձավ նրա ընկերը՝ մեծն Էդիտ Պիաֆը։ Ազնավուրն այպես էր խոսում իրենց հարաբերությունների մասին. «Հանցակիցներ, զուգընկերներ խմելիս»։ Նրա խոսքով՝ երկուսն էլ սիրում էին դա։ Որոշ երկրներում կարմիր գինի էին խմում, մյուսներում՝ գարեջուր, իսկ ԱՄՆ-ում՝ նույն ապրանքանիշի շամպայն։

Pour toi Armenie

Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին՝ 1975թ.-ին, Ազնավուրը եւ նրա մշտական համահեղինակ Ժորժ Քարվարենցը գրել են «Ils sont tombes» («Նրանք ընկան») երգը։ Հայկական թեմայով են գրված նաեւ նրա «Ինքնակենսագրություն», «Ջան» եւ «Քնքուշ Հայաստան» երգը։ Ազնավուրը դստեր՝ Սեդայի հետ հայրերենով կատարել է Սայաթ Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգը։

Ֆրանսիացի 90 կատարող մասնակցել է Ազնավուրի «Pour toi Armenie» երգի տեսահոլովակի ձայնագրությանը։ Երգը թողարկվեց 1989թ.-ին՝ Սպիտակում ավերիչ երկրաշարժից հետո։ Իր ազգին օգնելու համար արտիստը ստեղծեց «Ազնավուրը հայերի համար» ֆոնդը, որը շատ բան է արել մեր երկրի համար...

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education