Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օպերային թատրոնին անպայման պետք է գեղարվեստական ղեկավար, որին ես դեռ չեմ տեսնում Հայաստանում. Անդրանիկ Արզումանյան

Culture

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը Օrer.am-ի հետ զրույցում խոսում է անցնող տարվա ձեռքբերումների, գալիք տարվա ծրագրերի, իր պաշտոնավարման հետ կապված զանազան մեկնաբանությունների և այլ հարցերի շուրջ:

-Ամփոփենք 2014 թվականի գլխավոր ձեռքբերումները. քանի որ Դուք հենց այս տարի ստանձնեցիք տնօրենի պաշտոնը, խոսենք Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում կատարված գործերի մասին:

- 2014 թվականին օպերայի և բալետի թատրոնում եղան կառուցվածքային փոփոխություններ և ստեղծվեցին բաժիններ, որոնք նախկինում չեն եղել, այդ բաժիններում հրավիրվեցին նոր մասնագետներ: Տեղի ունեցավ արտիստական բլոկի որակավորում, որն անցան բոլորը՝ բալետի արտիստները, երգչախումբը, նվագախումբը, մենակատարները: Հանձնաժողովների անդամները հիմնականում ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ էին՝ հրավիրված Մոսկվայի Մեծ թատրոնից և նշանավոր այլ օպերային թատրոններից: Նրանց անունները մինչև վերջին րոպեն գաղտնի էին պահվում: Դա յուրաքանչյուր մրցույթի օրենքն է, որը ապահովում է բարձր մակարդակ և թափանցիկություն: Ցավոք սրտի, նմանատիպ փոփոխություններից հետո ստիպված ենք լինում մարդկանց հրաժեշտ տալ: Եղան արտիստներ, որոնց հետ չերկարաձգեցինք պայմանագիրը որակավորումից հետո: Բայց նման ծավալի բարեփոխումներ չանելով, մենք չենք կարող բերել արտիստական բլոկը այն որակի, որին մենք ձգտում ենք: Շատ կարևոր էր մեր հյուրախաղային ծրագիրը: Ես գտնում եմ, որ շատ մեծ հաջողություն էր մեր թատրոնի ելույթը Սանկտ Պետեբուրգի Մարիինյան թատրունում: Ուզում եմ նաև շեշտել սեպտեմբերի 1-ին Շուշիում Տերտերյանի «Կրակե օղակը» օպերայի պրեմիերայի մասին, որն արեց մեր թատրոնն իր ուժերով: Կատարվում է ամենօրյա աշխատանք, բնականաբար նորություններ դեռ կլինեն, բայց մի օրում դա անելը սխալ է: Պետք է հանգիստ մոտեցում ցուցաբերել, որովհետև ջարդելն ու կոտրելը շատ հեշտ է: Փորձենք կառուցել և լինել զուսպ: Ես դրել եմ ժամկետ՝ մոտ 2-3 տարի, որովհետև 1 տարում թատրոնը չի կարող հասնել այն արդյունքին, որին մենք ձգտում ենք: Դրա համար ժամանակ է պետք, սեր, ուժ և համբերություն:

-21-րդ դարում շատ կարևոր տեղ ունի գովազդն ու PR-ը: Օպերան և դասական արվեստը մի՞ թե պետք է ենթարկվի ժամանակաշրջանի այդ պահանջին, և ինչ քայլեր է ձեռնարկում թատրոնն այս ուղղությամբ:

-Ես սկզբում խոսեցի կառուցվածքային փոփոխություններից և նշեցի նոր բաժինների մասին: Մեզ մոտ բացվել է մեծ բաժին, որը կոչվում է մարքեթինգի, մենեջմենթի և PR-ի բաժին: Այդ բաժնում մենք հրավիրեցինք շատ բարձր արհեստավարժների: Մենք ունեցանք նաև մամուլի հետ աշխատանքի պատասխանատու: Այդ պաշտոնները նախկինում չեն եղել: Ինչպես դուք արդեն ասացիք, առանց այդ օղակի չի կարող գոյատևել ոչ մի կառույց, հատկապես՝ օպերային թատրոնը, որը պահանջում է կապ դրսի թատրոնների հետ, դրսի դերասաններ հետ: Անհրաժեշտ է հրավիրել դրսի դերասաններին մեր բեմ, և մեր դերասաններն դրսի բեմեր: Դա ոչ այնքան թատրոնի PR-ն է, որքան հայ ազգի և նրա մշակույթի: Մեր ազգն ունի դարերից եկած մշակութային հարստություն և մենք իրավունք չունենք դա թաքցնել, մենք պետք է դա ցույց տանք ամբողջ աշխարհին: Ես հպարտանում եմ, որ ինչքան հյուրեր ենք ունեցել, բոլորն ապշած են եղել մեր ձայներով: Հայ կատարողներն ունեն իրենց բարձր տեղը և շատ մեծ հարգանք են վայելում: Սա պետք է շատ գեղեցիկ և ճիշտ մատուցվի: Այս ամենին է միտված PR-ի բաժնի ստեղծումը: Բաժինը ստեղծվել է ամռանից և դեռ շատ անելիք կա:

-Երբ ստանձնեցիք պաշտոնը, ձեզ քննադատեցին, որ այլ բնագավառի մարդ եք՝ դիվանագետ: Կարո՞ղ է խոշոր մշակութային կառույցի ղեկավարը չլինել արվեստագետ:

-Գիտեք, ես կարդացել եմ այդ ելույթները, կարծիքները: Ես շատ աշխատանք ունեմ անելու և եթե սկսեմ վատնել ժամանակս ոչ կոմպետենտ հայտարարություններին պատասխանելու, ժամանակ չեմ ունենա աշխատելու: Եթե իրենք այդպես ուսումնասիրել են իմ անցած ուղին, ապա պետք է իմանան, որ ես 10 տարի ղեկավարել եմ մշակութային օջախ: Եգիպտոսում եղել եմ Ռուսատանի մշակույթի կենտրոնի ղեկավար: Կազմակերպել եմ շատ միջոցառումներ՝ նվիրված հայ մշակույթին: Օրինակ՝ փարաջանովյան, հայ նկարիչների ցուցադրություններ, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների համերգ: Դրա համար ես այդ մարդկանց կոչ եմ անում, որպեսզի հայտարարություն անելուց առաջ ավելի խորն ուսումնասիրեն: Իսկ, ինչ կապված է թատրոնի տնօրենի աշխատանքին, ապա դուք չեք գտվում մշակույթից հեռու կանգնած մարդու կողքին: Ես ծնված օրվանից եմ մշակույթի մեջ, իմ ծնողները եղել են այդ միջավայրում և ես վերջին 15 տարիներն աշխատել եմ այդ ոլորտում: Իսկ տնօրենի աշխատանքն ավելի ադմինիստրատիվ է, ավելի շատ պահանջում է միջավայրին տիրապետում, շփում և Հայաստանի կենտրանական թատրոնի տնօրենը, եթե ոչ դիպլոմով, ապա պահելաձևով դիվանագետ պետք է լինի, որովհետև տարբեր հանդիպումներ են լինում և պետք է ճիշտ դրսևորես քեզ: Ստեղծագործական մասով էլ ասել եմ և կասեմ, որ մեր թատրոնին անպայման պետք է գեղարվեստական ղեկավար, որին ես դեռ չեմ գտնում Հայաստանում:

-Ի՞նչ սպասենք այս ամիս և արդեն գալիք տարի:

-Գիտեք, որ սեպտեմբերից սկսել ենք մեր նոր թատերաշրջանը: Այն նվիրված է մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի 90-ամյա հոբելյանին: Ընթացքի մեջ է Գոհար Գասպարյանի անվան մրցքույթը, որի եզրափակիչ փուլը և գալա-համերգը լինելու է դեկտեմբերի 14-ին՝ երգչուհու ծննդյան օրն օպերայում: Ուզում եմ օգտվել առիթից և հրավիրել մեր հանդիսատեսին: Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին է նվիրված «Տերտերյան ֆեստ» փառատոնը, որի շրջանակներում դեկտեմբերի 8-ին՝ Սպիտակի երկրաշարժի տարելիցի հաջորդ օրը, հանդիսատեսին կներկայացվի Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան: Դեկտեմբերին ունենք շատ ուրիշ հետաքրքիր համերգներ, սպասվում են նոր տարվա հանդիսություններ: Խոսքը մանկական միջոցառումների մասին չէ, սակայն ամսի 29-ին պետք է ունենանք նաև մանկական ներկայացում, որը թատրոնը չուներ: Հուսանք, որ շուտով մեր խաղացանկում կլինի նաև մանկական «Չիպոլինո» բալետը: Մյուս տարի թատրոնը լինելու է ծանրաբեռնված, քանի որ Մեծ եղեռնի 100-ամյակն է լինելու: Նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ: Հավանաբար մարտին կլինեն «Կարմեն» օպերայի և «ժիզել» բալետի պրեմիերաները: Արդեն կարվում են ներկայացումների զգեստները: Պրեմիերա ունենալը թատրոնի առաջնահերթ խնդիրն է: Մեր հանդիսատեսն արդեն կարոտել է նոր ներկայացումների, և թատրոնն ունի նոր բեմադրությունների կարիք: Այդ ամենը պահանջում է շատ մեծ ստեղծագործական աշխատանք, ֆինանսական ռեսուրսներ: Կամաց-կամաց թատրոնը սկսում է ոտքի կանգնել: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահին և կառավարությունը: Մեր արտիստական բլոկի աշխատավարձերը՝ շնորհիվ նրանց որոշումների մոտ 2-3 անգամ բարձրացան: Շուտով սպասվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անդամակցությունը միջազգային օպերային արվեստի խոշոր կազմակերպություններին: Այս պահին բանակցում ենք Opera Europe-ի հետ. մարտին լինելու է նրանց ժողովը Վիեննայում, որին կմասնակցեն նաև մեր ներկայացուցիչները: Աշխատանքը շատ է, պետք է հավատով լցվել և հարգել մեր արտիստներին, որովհետև նրանք իրոք արժանի են դրան: 10833633_881916041839116_1664163954_n 10833656_881915735172480_1913967298_n 10836492_881915428505844_1525813891_n 10841565_881915668505820_15023214_n 10846546_881915568505830_1649342055_n 10847119_881914648505922_694233816_n 10859425_881915628505824_1135339752_n Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի Լուսանկարները՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արխիվից

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine