Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այնուամենայնիվ, ո՞ւմ դիրքերն ուժեղացան ԵՏՄ մտնելուց հետո՝ Սերժ Սարգսյանի, թե՞ ոչ իշխանական ուժերի

Analysis
Երեկ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Եվրասիական Տնտեսական Միությանը անդամագրվելը և հայաստանյան ընդդիմության համաձայնությունն ամրապնդում է Սերժ Սարգսյանի իշխանությունը: Կոլերովը հանդիսանում է մերձկրեմլյան քաղաքագետ և շատ հաճախ Կրեմլը նրա և մի շարք այլ ռուս քաղաքագետների միջոցով իր մեսիջներն է հղում մեր հասարակությանն ու իշխանություններին։
  Եվ այսպես․ ինչո՞ ւ, այնուամենայնիվ, հայաստանյան ոչ իշխանական ուժերը կողմ քվեարկեցին ԵՏՄ-ին (բացի Ժառանգությունից), և ի՞նչ արդյունքի հանգեցրեց այն։ ԵՏՄ-ն ի սկզբանե եղել է շատ կասկածելի նախագիծ, և դրա հաջողությանը շատ հեղինակավոր վերլուծաբաններ են կասկածի տակ դրել։ Մեր ոչ իշխանական կուսակցություններից շատերը ԵՏՄ-ին կողմ քվեարկեցին՝ պատճառաբանելով անվտանգության գործոնը։ Այս ամենի պատճառով նրանք իրենց ընտրազանգվածի մի որոշ մասը կորցրեցին, մանավանդ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք դեմ էին ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն։ Ոչ իշխանական ուժերը կարող էին դեմ քվեարկել ԵՏՄ-ին, բայց միևնույն է ՀՀԿ-ն իր ունեցած պատգամավորներով կապահովեր ձայների անհրաժեշտ քանակը ԵՏՄ-ին միանալու համար, և իրենք էլ իրենց վրա չէին վերցնի այդպիսի պատասխանատվություն։ Եթե այդ նախագիծը Հայաստանի համար վնասակար լինի, ապա դրա բոլոր հետևանքների համար պատասխանատվություն են կրելու ոչ իշխանական ուժերը՝ իշխանության հետ միասին։ Ուրեմն, այնուամենայնիվ, ԵՏՄ-ին կողմ քվեարկելու գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի ոչ իշխանական ուժերը ցանկանում էին արժանանալ Կրեմլի հավանությանը՝ իշխանությունը վերցնելու համար, սակայն Ռուսաստանը հստակորեն արդեն մի քանի անգամ հասկացրել է, որ գերադասում է աշխատել Սերժ Սարգսյանի հետ, ով հնազանդորեն կատարում է Կրեմլի բոլոր պահանջները, քան թե հայաստանյան ոչ իշխանական ուժերի հետ։ Այդ մասին անցած տարվա նոյեմբերին հայտարարեց մերձկրեմլյան քաղաքագետներից ևս մեկը՝ Վադիմ Դուբցովը, ով հայտարարեց, որ չնայած իր հռետորիկային՝ Լևոն Տեր Պետրոսյանին չի հաջողվել Կրեմլին համոզել այն բանում, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը։ Այնպես որ, դժվար թե Մոսկվան ցանկանա ռիսկի դիմել՝ փոխելով Սերժ Սարգսյանին մեկ այլ անձով։
Կոլերովի հարցազրույցում ուշագրավ է նաև նրա արած այն հայտարարությունը, որ Ղըրղզստանը, միանալով ԵՏՄ-ին, որոշակի արտոնություններ է ստացել, իսկ Հայաստանը՝ ոչ, քանի որ Հայաստանի իշխանություններն այդպիսի պահանջներ չեն դրել Ռուսաստանի առջև (այստեղ նա դրանում մեղավոր է համարում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրան քավության նոխազ դարձնում, ով եղել է Հայաստանի անունից բանակցողը, բայց ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարաությամբ է բանակցություններ վարել և ինքնուրույն չէր կարող պահանջներ դնել Ռուսաստանի առջև)։ Փաստորեն, ԵՏՄ մտնելու դիմաց, Ռուսաստանի առջև պահանջներ չդնելով, Սերժ Սարգսյանը էլ ավելի է ուժեղացրել իր դիրքերը և բնականաբար շարունակում է լինել Կրեմլի նախընտրած գործընկերը՝ դրանով ուժեղացնելով իր դիրքերը։

Հնարավոր է նաև, որ Հայաստանի ոչ իշխանական կուսակցությունների ԵՏՄ-ին կողմ քվեարկելը Սերժ Սարգսյանը Ռուսաստանին ներկայացրել է որպես իր գործունեության արգասիք, որով ԵՏՄ հարցում Հայաստանում ստեղծել է հանրային մեծ կոնսենսուս։ Միաժամանակ պետք է նշել նաև, որ ոչ իշխանական ուժերը, կողմ քվեարկելով ԵՏՄ-ին, նաև Եվրոպայի առջև են լեգիտիմացրել Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, քանի որ, եթե ոչ իշխանական ուժերը դեմ քվեարկեին այդ նախագծին, Արևմուտքը կհամարեր, որ դա իշխանություններն արել են միայն իրենց շահերից ելնելով։ Այժմ, քանի որ ոչ իշխանական ուժերի զգալի մասը նույնպես կողմ է քվեարկել ԵՏՄ-ին միանալու նախագծին, Եվրոպայում կհամարեն, որ իրոք Հայաստանը ունեցել է անվտանգության խնդիրներ։ Այնուամենայնիվ, շատ շուտով պարզ կդառնա, արդյո՞ք Սերժ Սարգսյանը ամրապնդել է իր դիրքերը, թե՝ ոչ, բայց մի բան ակնհայտ է՝ Եռյակի միջև կան լրջագույն խնդիրներ, և առայժմ տեսանելի չէ, որ «Շարժումը» կարող է հաղթանակ տոնել։
  Արմեն Վարդանյան Orer.am
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors