Այնուամենայնիվ, ո՞ւմ դիրքերն ուժեղացան ԵՏՄ մտնելուց հետո՝ Սերժ Սարգսյանի, թե՞ ոչ իշխանական ուժերի
АналитикаԵրեկ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Եվրասիական Տնտեսական Միությանը անդամագրվելը և հայաստանյան ընդդիմության համաձայնությունն ամրապնդում է Սերժ Սարգսյանի իշխանությունը: Կոլերովը հանդիսանում է մերձկրեմլյան քաղաքագետ և շատ հաճախ Կրեմլը նրա և մի շարք այլ ռուս քաղաքագետների միջոցով իր մեսիջներն է հղում մեր հասարակությանն ու իշխանություններին։
Եվ այսպես․ ինչո՞ ւ, այնուամենայնիվ, հայաստանյան ոչ իշխանական ուժերը կողմ քվեարկեցին ԵՏՄ-ին (բացի Ժառանգությունից), և ի՞նչ արդյունքի հանգեցրեց այն։ ԵՏՄ-ն ի սկզբանե եղել է շատ կասկածելի նախագիծ, և դրա հաջողությանը շատ հեղինակավոր վերլուծաբաններ են կասկածի տակ դրել։ Մեր ոչ իշխանական կուսակցություններից շատերը ԵՏՄ-ին կողմ քվեարկեցին՝ պատճառաբանելով անվտանգության գործոնը։ Այս ամենի պատճառով նրանք իրենց ընտրազանգվածի մի որոշ մասը կորցրեցին, մանավանդ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք դեմ էին ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն։ Ոչ իշխանական ուժերը կարող էին դեմ քվեարկել ԵՏՄ-ին, բայց միևնույն է ՀՀԿ-ն իր ունեցած պատգամավորներով կապահովեր ձայների անհրաժեշտ քանակը ԵՏՄ-ին միանալու համար, և իրենք էլ իրենց վրա չէին վերցնի այդպիսի պատասխանատվություն։ Եթե այդ նախագիծը Հայաստանի համար վնասակար լինի, ապա դրա բոլոր հետևանքների համար պատասխանատվություն են կրելու ոչ իշխանական ուժերը՝ իշխանության հետ միասին։
Ուրեմն, այնուամենայնիվ, ԵՏՄ-ին կողմ քվեարկելու գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի ոչ իշխանական ուժերը ցանկանում էին արժանանալ Կրեմլի հավանությանը՝ իշխանությունը վերցնելու համար, սակայն Ռուսաստանը հստակորեն արդեն մի քանի անգամ հասկացրել է, որ գերադասում է աշխատել Սերժ Սարգսյանի հետ, ով հնազանդորեն կատարում է Կրեմլի բոլոր պահանջները, քան թե հայաստանյան ոչ իշխանական ուժերի հետ։ Այդ մասին անցած տարվա նոյեմբերին հայտարարեց մերձկրեմլյան քաղաքագետներից ևս մեկը՝ Վադիմ Դուբցովը, ով հայտարարեց, որ չնայած իր հռետորիկային՝ Լևոն Տեր Պետրոսյանին չի հաջողվել Կրեմլին համոզել այն բանում, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը։ Այնպես որ, դժվար թե Մոսկվան ցանկանա ռիսկի դիմել՝ փոխելով Սերժ Սարգսյանին մեկ այլ անձով։
Կոլերովի հարցազրույցում ուշագրավ է նաև նրա արած այն հայտարարությունը, որ Ղըրղզստանը, միանալով ԵՏՄ-ին, որոշակի արտոնություններ է ստացել, իսկ Հայաստանը՝ ոչ, քանի որ Հայաստանի իշխանություններն այդպիսի պահանջներ չեն դրել Ռուսաստանի առջև (այստեղ նա դրանում մեղավոր է համարում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրան քավության նոխազ դարձնում, ով եղել է Հայաստանի անունից բանակցողը, բայց ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարաությամբ է բանակցություններ վարել և ինքնուրույն չէր կարող պահանջներ դնել Ռուսաստանի առջև)։ Փաստորեն, ԵՏՄ մտնելու դիմաց, Ռուսաստանի առջև պահանջներ չդնելով, Սերժ Սարգսյանը էլ ավելի է ուժեղացրել իր դիրքերը և բնականաբար շարունակում է լինել Կրեմլի նախընտրած գործընկերը՝ դրանով ուժեղացնելով իր դիրքերը։
Հնարավոր է նաև, որ Հայաստանի ոչ իշխանական կուսակցությունների ԵՏՄ-ին կողմ քվեարկելը Սերժ Սարգսյանը Ռուսաստանին ներկայացրել է որպես իր գործունեության արգասիք, որով ԵՏՄ հարցում Հայաստանում ստեղծել է հանրային մեծ կոնսենսուս։ Միաժամանակ պետք է նշել նաև, որ ոչ իշխանական ուժերը, կողմ քվեարկելով ԵՏՄ-ին, նաև Եվրոպայի առջև են լեգիտիմացրել Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, քանի որ, եթե ոչ իշխանական ուժերը դեմ քվեարկեին այդ նախագծին, Արևմուտքը կհամարեր, որ դա իշխանություններն արել են միայն իրենց շահերից ելնելով։ Այժմ, քանի որ ոչ իշխանական ուժերի զգալի մասը նույնպես կողմ է քվեարկել ԵՏՄ-ին միանալու նախագծին, Եվրոպայում կհամարեն, որ իրոք Հայաստանը ունեցել է անվտանգության խնդիրներ։ Այնուամենայնիվ, շատ շուտով պարզ կդառնա, արդյո՞ք Սերժ Սարգսյանը ամրապնդել է իր դիրքերը, թե՝ ոչ, բայց մի բան ակնհայտ է՝ Եռյակի միջև կան լրջագույն խնդիրներ, և առայժմ տեսանելի չէ, որ «Շարժումը» կարող է հաղթանակ տոնել։

Արմեն Վարդանյան
Orer.am