Yerevan, 28.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուսները մոռացել էին, որ հայ ժողովուրդը դեռ տեղում է

Ռուսաստանի «անսխալ նավավարը» կարծես թե չի հասկանում, որ լրջագույն խնդիրների առջև է կանգնել: Կարող ենք փաստել, որ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից և ՌԴ իշխանությունների ոչ այնքան «կոմպրոմիսային» քաղաքականությունից հետո ՀՀ շարքային քաղաքացիների համար Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի լինելիության հարցը օրինաչափորեն դառնում է վիճարկելի: Չնայած այս տրամադրությունները դեռևս գտնվում են սաղմնային վիճակում, բայց հայ հասարակական լայն շրջանակների համար հայ-ռուսական «ռազմավարական բարեկամության» միֆը հօդս է ցնդում և աստիճանական խմորումների արդյունքում հետագայում կարող է վերածվել հստակ ձևակերպված պահանջի, այն է՝ ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական սահմանապահ զորքերը և 102-րդ ռազմաբազան: Բոլորին է հայտնի, որ ռուսները երբեք էլ չեն վարել հայանպաստ քաղաքականություն, այլ Հայաստանը նրանց համար մշտապես ընկալվել է որպես աշխարհաքաղաքական ազդեցության տարածք: Այդ կոնտեքստում ՀՀ իշխանությունները երբեք էլ չեն հակադրվել ռուսներին, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունը անտարբեր վերաբերմունք է ունեցել ռուսական կամայականությունների նկատմամբ: Շարքային քաղաքացիների այս վերաբերմունքը մշտապես բացատրվել է իշխանությունների կողմից առաջ քաշած պետության անվտանգության ապահովման կեղծ թեզով, որը չի դիմանում ոչ մի քննադատության: Բայց Գյումրիի հայտնի դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունը արդեն բախվում է մի լրջագույն խնդրի հետ, այն է՝ Հայաստանի շարքային քաղաքացիները այլևս հակակրանքով են լցված ռուսական զորքերի նկատմամբ, և առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք պատրաստ կլինեն հանրապետության տարածքից վռնդել օտարերկրյա ամենավերջին զինվորին: Ժողովրդական տրամադրությունների և ռազմաբազայի լինելիության հարցի հետ կապված վերոհիշյալ վերլուծությունը կարող է մի փոքր անիրական թվալ և տրամաբանորեն կարող է ի հայտ գալ այն հարցադրումը, թե ինչպես փոքրիկ Հայաստանը պետք է կարողանա իր տարածքից դուրս հանել միջուկային գերտերություն համարվող Ռուսաստանի զորքերը: Պատասխանը միանշանակ է. պատմական պրակտիկան փաստում է, որ գերտերությունները որքան էլ որ զորեղ և անպարտելի լինեն, որպես կանոն, չեն կարողանում որևէ էական հաջողությունների հասնել այն երկրների տարածքում, որտեղ ժողովուրդը լցված է ատելությամբ և թշնամանքով: Նշենք, որ 102-րդ ռազմաբազան ռուսական ռազմաքաղաքական այն կարևորագույն կենտրոններից մեկն է, որը դեռևս շարունակում է կանգնած մնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ, և որի դուրս բերումը կնշանակի ուղղակիորեն ամորձատել Ռուսաստանին: Այս ամենը ժամանակին շատ լավ գիտակցում էին ՀՀ իշխանությունները և (ինչպես իր հոդվածներից մեկում իրավացիորեն նկատել է Արա Հարությունյանը) կարող էին ռուսական իշխանություններին լրջագույն զիջումներ պարտադրել, բայց, ինչպես տեսնում ենք, նրանք Հայաստանի տարածքը, ըստ էության, առանց որևէ էական նախապայմանի 40 տարով նվիրեցին ռուսական զորքերին: Բայց վերջին իրադարձություններից հետո շարքային գյումրեցիները կարծես թե կասկածի տակ դրեցին սեփական իշխանությունների՝ ռուսներին սկուտեղի վրա մատուցած նվերի վավերականությունը: Վերոհիշյալ տրամադրությունները անկասկած դեռ հեռու են քաղաքական ինստիտուցիոնալ գործընթացի վերածվելու հնարավորություններից: Իսկ դառնալու դեպքում էլ ամենևին էլ չի ենթադրվում ժողովրդական հուզումները օգտագործել հակառուսական հիստերիա հրահրելու նպատակով, այլ, ընդհակառակը, ունենալով ժողովրդի ամբողջական աջակցությունը՝ հետևողականորեն իրականացնել հետևյալ քայլերը. 1. Չեզոքացնել Ռուսաստանի ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորությունները: 2. Արտաքին ուժերի հավասարակշռության արդյունքում հասնել ինքնիշխանության: 3. Հեռացնել ռազմաբազան կամ պահպանելու դեպքում Ռուսաստանից կորզել զիջումներ: Իհարկե, բոլոր խնդիրների համար կան բազմաթիվ լուծումներ, բայց դրանք կմնան չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ դատախազությունը Հայաստանի կենսական նշանակություն ունեցող խնդիրների համար հղում է կատարում ՌԴ սահմանադրությանը: Կարպիս Փաշոյան Orer.am
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead