Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆերնանդո Տորրես. «անառակ որդու» վերադարձը

Sport
Յոթ տարի անց Ֆերնանդո Տորրեսը վերադարձավ իր հարազատ ակումբ՝ մադրիդի «Ատլետիկո», հայտնում է Orer.am-ը: Տորրեսը վերադարձավ այնտեղ, որտեղ ինչ-որ ժամանակ առաջ սկսել էր. հենց «Ատլետիկո»-ի ակադեմիան է աշխարհին պարգևել ժամանակակից ֆուտբոլի ուժեղագույն հարձակվողներից մեկին: Այստեղ Տորրեսը բացել էր պրոֆեսիոնալ կարիերայի իր գոլերի հաշիվը, ստեղծել իր համար անուն, ստացել Իսպանիայի ազգային հավաքականում հանդես գալու հրավեր և վաստակել «Լիվերպուլ»-ի հետ պայմանագիր: Մերսիսայդցիների կազմում նա հանդես եկավ չորս մրցաշրջան և հասցրեց հեղինակել 60 գոլից ավելի, ինչի համար էլ Ռոման Աբրամովիչի «Չելսի»-ն ներդրեց խելահեղ 50 միլիոն ֆունտ ստերլինգ` Տորրեսին գնելու համար: Սակայն ինչպես հետագայում պարզվեց, նեդրված հսկայական գումարները ֆուտբելիստի հետ չար կատակ խաղացին: Թվում էր, թե Տորրեսի աստեղային ժամը դեռ առջևում է, բայց ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը: Ավելի քան 14 հանդիպում անցկացնելով «արիստոկրատների» կազմում և այդպես էլ չկարողանալով հեղինակել իր դեբյուտային գոլը՝  նա դարձավ չար լեզուների և ֆուտբոլային քննադատների համար ծաղրի առարկա: Արդյունքում` հարյուրից ավելի հանդիպում անցկացրած հարձակվողին հաջողվեց մրցակցի երկրպագուներին տխրեցնել ընդամենը 20 անգամ՝ կասկած չհարուցելով, որ իր ու «Չելսի»-ի հետագա համագործակցությունը շուտով կավարտվի: Ինչքան էլ որ պարադոքսալ հնչի, Տորրեսի կարիերայի լոնդոնյան ժամանակահատվածը՝ տիտղոսների նվաճման տեսանկյունից, դարձավ ամենահաջողվածը: Մայրաքաղաքային թիմի հետ նա նվաճեց Անգլիայի, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի գավաթները, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ «Եվրո 2012»-ի հաղթող: Սակայն թիմի գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյոյի համար սաների տիտղոսների հավաքածուն ոչ մի նշանակություն չունի, և Դիեգո Կոստային ու Դիդիյե Դրոգբային գնելով՝ նա իսպանացուն պարզ հասկացնել տվեց, որ վերջինս չի մտնում իր և թիմի հետագա ծրագրերի մեջ: Տորրեսին վաճառելը, կարելի է ասել, անհնար էր թվում: Եվրոպայում քիչ ակումբներ կան, որոնք կարող էին բավարարել «Չելսի»-ի և Տորրեսի ֆինանսական պահանջները: Մնում էր միայն վարձավճարի տարբերակը: Եվ հենց այդ ժամանակ հայտնվեց «Միլան»-ը, որին անհրաժեշտ էր «Լիվերպուլ»-ի շարքերը համալրած Մարիո Բալոտելիին փոխարինող գտնել: Կողմերը եկան Տորրեսի դեպի Իտալիա երկամյա գործուղման պայմանավորվածության, այսինքն` մինչև լոնդոնցիների հետ պայմանագրի ժամկետի ավարտը: Իսպանացու կարիերան նորաձևության մայրաքաղաքում սկսվեց բավականին հաջող. նոր ակումբում արդեն երկրորդ` «Էմպոլի»-ի հետ մրցավեճում, Տորրեսn աչքի ընկավ դարպասի գրավումով: Բայց հետո՝ հաջորդ ութ հանդիպումներում, նրան ոչ մի անգամ չհաջողվեց վառել իր անունը լուսատախտակին: Մինչև ձմեռային ընդմիջումը կայացած վերջին խաղերը նա անցկացրեց պահեստայինների նստարանին՝ զիջելով հարձակման կրակագիծը Ժերեմի Մենեզին: Կրկին սկսեցին տարածվել հարձակվողի՝ նոր հնարավոր տեղափոխման մասին լուրեր, և այս անգամ իր նախկին սանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեց մադրիդի «Ատլետիկո»-ն: Մադրիդցիներին անհրաժեշտ էր Մարիո Մանջուկիչին արժանի մրցակից թիմի կազմում, ինչու չէ նաև փոխարինող, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, վերջինս տեղափոխվելու էր մառախլապատ ամբիոն, որպեսզի համալրեր «Մանչեսթր Սիթի»-ի կազմը: 30-ամյա իսպանացու կարիերայի վերակենդանացման համար «Ատլետիկո»-ն, թերևս, ամենալավ տարբերակն էր: Տնային պայմաններում և իր գոլերը շատ լավ հիշող տրիբունաների աջակցությամբ Տորրեսը կարող է վերադարձնել իր երբեմնի փառքը, ինչ ապացուցվեց մադրիդի «Ռեալի»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի հետ գավաթային հանդիպումներում, երբ երկու թիմերի հետ էլ հանդիպումների ժամանակ դարձավ գոլի հեղինակ, ընդ որում, նա դա արեց հենց մրցավեճի առաջին րոպեյին: Ինչ խոսք, լիգայի չեմպիոնի առջև դրված խնդիրները շատ լուրջ են, ուստի հմուտ և փորձառու հարձակվողի օգնությունը նրանց հաստատ չի խանգարի: Կարելի է ենթադրել, որ Տորրեսը թերևս կազատվի այն հզոր ճնշումից, որը կար նրա վրա «Չելսի»-ում և «Միլան»-ում հանդես գալու ժամանակ: Եվ ինչ-որ չափով նրան ձեռնտու է այն փաստը, որ ֆուտբոլային հասարակությունn արդեն խաչ է քաշել նրա վրա` որպես լավ գոլահարի: Աշոտ Մնացականյան
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference