Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նուլանդի այցի, Ծառուկյանի հանրահավաքի, թիկնազորի զինաթափման, ակտիվիստի ծեծի բացահայտման հնարավոր կապի մասին

Analysis
Մի տեսակ շատ-շատ են մեր քաղաքական դաշտում զուգատիպությունները, ինչը մտածելու տեղիք է տալիս: Տեսեք, փետրվարի 18-ին Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, ով հայտնի էր որպես Կիևի «մայդանում» թեյ ու թխվածքաբլիթ բաժանող, մի խոսքով՝ պրոֆեսիոնալ սադրող և գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների հմուտ մասնագետ: Եվ ահա, նա փետրվարի 18-ին գալիս է, իսկ փետրվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի հանրահավաքն է: Հանրահավաքի անցկացումն էլ քաղաքապետարանի կողմից մերժվել է, սակայն չեմ կարծում, թե դա կկանգնեցնի Ծառուկյանին, իսկ չարտոնված հանրահավաքն ավելի պայթյունավտանգ է: Բացի հանրահավաքն արգելվելուց, զինաթափվում է նաև Ծառուկյանի թիկնազորը, դրան գումարած՝ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը կազմակերպող գլխավոր կասկածյալը դառնում է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդին, որն էլ հարցաքննվելուց հետո մեկնում է Հայաստանից, ինչը ցույց է տալիս, որ կասկածներն անտեղի չէին: Դրան ավելացնեմ, որ Ծառուկյանն էլ օրեր առաջ մեկնել էր Մոսկվա, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ մեկնումն անպտուղ էր անցել և լուրջ հանդիպումներ ունենալ չէր ստացվել: Հիմա կփորձեմ ցույց տալ այս ամենի միջև եղած կապը: Մոսկվայում Ծառուկյանի պլանավորած հանդիպումները կարող էին լինել պլան Ա-ն, որը հավանաբար չաշխատեց: Իսկ երբ պլան Ա-ն չի աշխատում, օգնության է գալիս պլան Բ-ն՝ դառնալ Արևմուտքի կողմից արդեն իսկ ծրագրված և արևմտամետ ակտիվիստների, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» միջոցով նախապատրաստվող՝ «հայկական մայդան»-ի բաղադրիչը, ընդ որում՝ գլխավոր դերերից մեկը ստանձնելով: Խոսքս հայկական Պորոշենկոյի` օլիգարխ-հեղափոխականի դերի մասին է: Ծառուկյանի հանրահավաքի և Նուլանդի այցի հնարավոր կապն արդեն հասկանալի է, թե ինչով կարող է պայմանավորված լինել: Նուլանդը նաև Կիևում էր այնտեղի իրադարձությունների ժամանակ: Ի դեպ, հիշենք, որ ավելի ուշ պարզվեց և տարբեր լրատվամիջոցներով բազմիցս ասվեց այն մասին, որ Կիևի «մայդանի» առաջին զոհերը չէին սպանվել բերկուտցիների գնդակներից: Եվ դա տրամաբանական է, քանի որ դժվար թե ուկրաինական «Բերկուտի» ջոկատայինները կրակեին որսորդական հրացաններից: Այսինքն, «մայդանը» կազմակերպողներն իրենք էլ եղան առաջին զոհերի հեղինակները, կազմակերպեցին այդ հրեշավոր սադրանքը, որից հետո էլ հերոսացրեցին մի քանիսին, այդ թվում՝ հայազգի Սերգեյ Նիգոյանին: Ընդ որում, լայնամասշտաբ գործողության ժամանակ սպանվելով հերոսանալուն կարող է նախորդել նախապատրաստական փուլում տարբեր ակցիաների ժամանակ ծեծվելով հերոսանալը: Եվ այստեղ տեղափոխվում ենք Հայաստան` վերադառնալով Արտակ Խաչատրյանի ծեծին: Եթե Աբրահամ Մանուկյանի և նրա որդու՝ այս գործում խառը լինելու վարկածը ճիշտ է (իսկ ամեն ինչ դեպի դա է տանում), ուրեմն ստացվում է, որ ԲՀԿ-ն ծեծեց իր ակտիվիստին, հետո էլ փորձեց հերոսացնե՞լ: Հիշենք նաև, որ կոնկրետ այդ ծեծի արձագանքը մի տեսակ արհեստական էր, շատ ավելի աղմկոտ, քան նախորդ ակտիվիստների և ազատամարտիկների ծեծերի ժամանակ: Այսինքն, նոր հերոսներ կերտելու գործընթացը հնարավոր է արդեն կա, իսկ եթե քաղաքական ուժը ընդունակ է ծեծի ենթարկել սեփական ակտիվիստին՝ փորձելով դա բարդել իշխանությունների վրա, ապա նման քաղաքական ուժից ավելին էլ կարելի է ակնկալել: Օրինակ` լայնամասշտաբ գործողության ժամանակ կարող են և զոհեր լինել՝ իբրև թե ոստիկանների կամ հատուկջոկատայինների արձակած կրակոցներից: Իշխանությունն էլ այդքան միամիտ չէ, որ այսքանը չհասկանա, չհաշվարկի, և կարծում եմ` պատահականություն չէր նաև, որ երեկ զինաթափվեց Ծառուկյանի թիկնազորը: Սա ընդամենը հնարավոր վտանգների կանխարգելման միջոց էր, ամսի 20-ի հանրահավաքը չարտոնելը՝ միգուցե նույնպես: Ահա և հնարավոր կապը: Իսկ դուք ասում եք, թե թեյն ու «պեչենին» կարող են անվճար բաժանվել` ելնելով նաև բարի կամքի դրսևորումներից: Այդպես չի լինում, սիրելիներս, ձրի պանիրը միայն մկան թակարդում է: Կարեն Վարդանյան
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors