Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում նախապատրաստվում է «գունավոր հեղափոխություն». ռուս վերլուծաբան

International news
Lenta.ru-ն ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել հայաստանյան ներքին քաղաքական իրավիճակին՝ գրելով, որ մինչ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում «նորմանդյան» ձևաչափով հանդիպումներն էին, Հայաստանում թափ էին առնում գործընթացներ, որոնք ի վիճակի են զգալի ազդեցություն ունենալ հանրապետության զարգացման վեկտորի ու ամբողջ Անդրկովկասի վրա: Այս մասին հայտնում է Orer.am-ը: Հոդվածագիրը անդրադարձ է կատարում փետրվարի 12-ին Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ գրելով, որ տեղի դիտորդների կարծիքով՝ պատերազմի հայտարարություն էր ազդեցիկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, օլիգարխ, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ: «Այդ հակամարտության ելքից, որում ներգրավված են հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերը, կախված է մերձավոր դաշնակցի ապագան, համապատասխանաբար՝ ռուս-հայկական հարաբերությունների ճակատագիրը»,- գրում է Lenta.ru-ի հոդվածագիր Նիկոլայ Բանինը: Վերջինս հիշեցնում է, որ 2014թ. կեսին ՀՀ խորհրդարանական 4 խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», «Դաշնակցությունը» և «Հայոց համազգային շարժումը», իշխանություններին էին ներկայացրել 12 կետից բաղկացած վերջնագիր՝ պահանջելով երկրում անցկացնել տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ: Վերջնագրի ժամկետն արդեն սպառվել է, ու Հայաստանը ներկայում դարձել է Եվրասիական տնտեսական միության լիրավ անդամ, իսկ «քառյակը», որից դուրս եկավ «Դաշնակցությունը», վերածվեց եռյակի, սակայն ընդդիմադիր ուժերը իշխանություններին ցույց տվեցին իրենց հնարավորություններն ու կենսագործունեությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվում Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, որտեղ նա խիստ քննադատել էր ՀՀ կառավարության ներկայացրած փաթեթը` երկրի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը նախատեսում է կառավարման խորհրդարանական կարգի անցում: Ծառուկյանը հաշվարկում էր հանդես գալ որպես միասնական թեկնածու ընդդիմությունից, նկատում է Նիկոլայ Բանինը՝ հավելելով, թե այդ հայտարարությունից հետո Հայաստանում դեպքերը զարգացան կայծակնային արագությամբ: «Փետրվարի 7-ին Երևանում առևանգվեց ու դաժան ծեծի ենթարկվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը: Հանցագործության մեջ «Բարգավաճ Հայաստանի» որոշ անդամներ մեղադրեցին երկրի բարձրագույն ղեկավարությանը՝ կոչ անելով ընդդիմադիր ուժերին բոյկոտել խորհրդարանի նիստերը մինչ հետաքննության ավարտը, իսկ արևմտամետ «Ժառանգությունը» տեղի ունեցածն անվանեց ոչ այլ ինչ, եթե ոչ իշխանությունների «ահաբեկչական ակտ»: Փետրվարի 12-ին կայացավ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստ՝ նվիրված բացառապես Ծառուկյանին ու նրա հավակնություններին: Հիմնական հրապարակախոսի դերում երկրի նախագահն էր: Իր ելույթում Սերժ Սարգսյանը չամաչեց օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Դոդի Գագո»...»,- գրում է Lenta.ru-ն: Ի հավելումն ասվածի՝ ՀՀ նախագահը «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին անվանեց «չարիք երկրի համար», հանեց Ազգային անվտանգության խորհրդից, կոչ արեց խորհրդարանական ղեկավարությանը քննարկել նրան պատգամավորական մանդատինց զրկելու հարցը: «Նախագահի ելույթը երկրի ներկայացուցիչների կողմից ընկալվեց որպես գործողությունների ազդանշան, իսկ ընդդիմության առաջնորդի քննադատության գործում աչքի ընկան Հայաստանում քիչ թե շատ զգալի տեղ զբաղեցնող պաշտոնյաները՝ սկսած կառավարության ու Ազգային ժողովի ղեկավարներից, ավարտած նախարարությունների ղեկավարներով»,- նշված է հոդվածում: ՀՀ նախագահի ելույթից հետո «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր դեմ սկսված արշավը կուսակցության դիրքորոշման արդյունք է` սահմանադրական բարեփոխումների մասով: «Հայաստանում հասունացող բողոքը հատուկ նշանակություն ունի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով: 2015թ. հունվարից երկիրը ԵՏՄ լիիրավ անդամ է, այդ փաստի հետ է հանրապետության արևմտամետ ընդդիմությունը փորձում կապել երկրի վատթարացող տնտեսական ցուցանիշները»,- գրում է հոդվածագիրը:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank