Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«ԲՀԿ-ի ճակատագիրը բոլորին է սպասվում...». Լյուդմիլա Սարգսյան

Politics
Քաղաքական ինտրիգներ, դաժան պատժամիջոցներ, հույզեր եւ հույսեր, ահա այսպես կարելի է նկարագրել այսօրվա ներքաղաքական կյանքը: Թե ինչո՞վ է պայմանավորված ստեղծված անհասկանլի իրավիճակը, արդյո՞ք ԲՀԿ-ն այսուհետ կարող է հանդես գալ իր նախկին դիրքերից, այս եւ այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ: -Տիկին Սարգսյան, ընդդիմադիր շատ պատգամավորներ պնդում են, որ այսօր բռնաճնշումներ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների եւ, հատկապես, ղեկավարի նկատմամբ. ըստ Ձեզ` ի՞նչ քաղաքականություն է որդեգրել իշխանությունը: -Պետք է ասեմ, որ ոչ մի նոր բան տեղի չի ունենում, իշխանությունն իր ամպլոայի մեջ է: Նրանք նույն կերպ են վարվել 2008 թվականին, գիտեք՝ ունեցել ենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, դատապարտվածներ, բացի այս ամենը, ապօրինի քայլեր են կիրառվել ընդդիմության նկատմամբ, եղել են գործարարներ, որոնց պարզապես ունեզրկել են: Այսինքն` այս ամենն այն ձեռագիրնն ու այն մեթոդն է, որով իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը, փորձում է պահպանվել ու վերարտադրվել: -Իշխանության կողմից քաղաքական «եռյակին» ուղղված հարվածը, կարծես թե, ԲՀԿ-ին բաժին հասավ, ինչո՞վ էր այդ ամենը պայմանավորված: -Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հարվածը մի ուղղությամբ գնաց դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն եւ Գագիկ Ծառուկյան: Իմ կարծիքով, նրանք նման քայլի գնացին, որովհետեւ իրենց համար անընդունելի էր այս ամենը, նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հանդուրժել այն միտքը, որ Գագիկ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն կարող են համակարծիք չլինել եւ չաջակցել իրենց ծրագրին: Նման գործողությունների հիմնական պատճառը ես այդ քայլերի մեջ եմ տեսնում, իսկ մնացածը ֆոն էր, որը փորձեցին ապահովել` մարդուն վարկաբեկելու համար: Տվյալ դեպքում նրանք փորձեցին վարկաբեկել ոչ միայն քաղաքական գործչին, մեծ գործարարին, այլ նաեւ մարդուն: Կարծում եմ`այդ քայլն անբարոյականության գագաթնակետն էր: Ի սկզբանե ես Գագիկ Ծառուկյանին որպես գործարար չեմ ճանաչել, միայն անունն եմ իմացել, սակայն 2005 թվականից ի վեր, երբ նա ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նա այլեւս քաղաքական մարդ էր, որովհետեւ ոչ քաղաքական անհատը կուսակցություն չի ստեղծում, քաղաքական նպատակներ չի դնում եւ ՀՀ Ազգային ժողովում էլ արդեն երկու գումարման ընթացքում չի ունենում երկրորդ ամենամեծ խմբակցությունը: Թյուր կարծիք է, որ այդ մարդը չէր կարող նման ցուցանիշ գրանցել` ունենալով մեծ կշիռ և տեսանելի համախոհներ քաղաքական դաշտում. համենայն դեպս, վերջին շրջանում ես դա նկատում էի: Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞վ է իսկական քաղաքական գործիչը` Սերժ Սարգսյա՞նն, ով միշտ կեղծելով է կարողանում վերարտադրվել, չէ՞ որ, նա ժողովրդի վստահության քվեն երբեք չի ունեցել: Ես կարծում եմ, որ իրական քաղաքական գործիչը նա է, ում վստահում են եւ ում հետեւից գնում են: -Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունքներ այսուհետ ԲՀԿ-ն կգրանցի ընտրությունների ժամանակ: -Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանն» այս փորձությունից արժանապատիվ դուրս կգա եւ կկարողանա պահպանել իր ամենակարեւոր հատվածը՝ քաղաքական թիմը: Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում մենք դեռ կլսենք այն ԲՀԿ-ի ձայնը, որը մինչ վերջերս լսում էինք: Կարծում եմ` նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, նրանք գիտեն իշխանության բռնարարքների եւ ճնշիչ մեքենայի ամբողջ հզորության մասին եւ փորձում են այս իրավիճակում պահպանվել, որպեսզի նոր հայտով ներկայանան քաղաքական դաշտին: -Արդյո՞ք խոշոր գործարարն այնքան միամիտ էր, որ փորձում էր ընդդիմության հարթակից հանդես գալ` հարվածի տակ դնելով սեփական կարողությունները: -Ինչու բացառենք այն փաստը, որ անկախ նրանից` մարդը գործարար է, թե ոչ, բայց պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին: Ասեմ ավելին` այսօր ամեն մի գործարար ինքն իրեն հարց է տալիս, որպեսզի հասկանա, թե որքանով է ապահովագրված, եթե ինչ որ պահի չկիսի Սերժ Սարգսյանի տեսակետը: Եթե չեն համախմբվում եւ չեն փորձում Հայաստան երկիրը դարձնել օրենքի երկիր, որտեղ սահմանադրությունը կդիտարկվի որպես հիմնական օրենք, որտեղ ամեն մի քաղաքացի եւ գործարար օրենքով պաշտպանված կլինեն եւ կկարողանան պահպանել իրենց ունեցվածքը, ապա ԲՀԿ-ի ճակատագիրը բոլորին է սպասվում: Այնպես չէ, որ բոլորը գողության ու թալանի արդյունքում են վաստակել իրենց ունեցվածքը. միջին եւ բարձր օղակներում կան գործարարներ, որոնք ինքնուրույն քայլերով են առաջ գնացել եւ դրական արդյունքներ են գրանցել: Չեմ բացառում, որ իշխանության հետ համագործակցության ընթացքում էլ ունեցել են նաեւ արտոնություններ, սակայն այդ արտոնությունները տրված չեն նրա համար, որ իշխանություններն այդ մարդուն լավ վերաբերվեն, այլ դա տրված է նրա համար, որ հետագայում որպես կոմպրոմատ օգտագործվի: Սոսե Չանդոյան
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe