Ադրբեջանի ԶՈւ-ն գիշերային զինավարժանքներ է սկսում
Международные новостиԱդրբեջանի զինված ուժերը ապրիլի 5-ից զորքերի բոլոր տեսակների մասնակցությամբ լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսում: Զինավարժանքներն առաջին անգամ կանցկացվեն գիշերային պայմաններում:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Զինավարժանքներին կմասնակցի 15 հազար մարդ, 200 միավոր զրհատեխնիկա, 300-ից ավելի հրթիռային եւ հրանոթային սարքավորումներ, 12 մարտական ուղղաթիռներ եւ 8 մարտական ինքնաթիռներ: Զինավարժանքներում կներգրավվեն նաեւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ: Զինավարաժանքները կշարունակվեն մինչեւ ապրիլի 10-ը: