Արաբական դաշինքը զինամթերք է տրամադրել Մանսուր Հադիի կողմնակցիներին
Международные новостиՍաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքը օդանավերից անյարգելներով զենք է հասցրել Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցներին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ակտիվիստների խոսքով` Նախագահի կողմնակիցները Ադենի Թաուահի շրջանում ստացել են թեթև զենքեր, հրթիռներ: Շրջանը գտնվում է Մանսուր Հադիի կողմնակիցների հսկողության տակ:
Ադեն քաղաքը Հադիի կողմնակիների վերջին հենակետն է:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կոչ է արել Եմենի հակամարտող կողմերին ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով: Նա իր մտահգությունն է հայտնել օրինական կառավարության տապալման վերաբերյալ: «Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիային, սակայն կոչ ենք անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով», - նշել է վարչապետը:
Եմենի մայրաքաղաք Սանայում ապրիլի 3-ին հանրահավաք է կազմակերպվել՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունների:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում երկու շաբաթ ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել, ևս 1700-ը վիրավորվել է:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: