Իրանցի ութ սահմանապահներ են սպանվել Պակիստանից ներխուժած զինյալների կողմից
Международные новостиԻրանցի ութ սահմանապահներ են զինյալների կողմից սպանվել Սիստան եւ Բելուջստան հարավարեւելյան նահանգում, որը սահմանակից Է Պակիստանին: Այդ մասին ապրիլի 7-ին հաղորդել Է Press-TV-ն:
Զինյալները Իսլամական Հանրապետության տարածք Էին թափանցել Պակիստանից: Հաղորդվում Է, որ բախումների ընթացքում հարձակվողներից երեքը ոչնչացվել են, մնացածները փախուստի են դիմել եւ վերադարձել են Պակիստան: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Իրանի իշխանությունները դիմել են Իսլամաբադին եւ պահանջել ձերբակալել ու իրենց հանձնել ծայրահեղականներին: