Ուկրաինայում ավելի քան 670 հազար մարդ պարենամթերքի շտապ կարիք ունի. ՄԱԿ
Международные новостиՈՒկրաինայում ավելի քան 670 հազար մարդ, որոնց 90 տոկոսն ապրում Է ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում (ԴԺՀ եւ ԼԺՀ), պարենամթերքի շտապ կարիք ունի: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ, որը հրապարակվել Է ապրիլի 7-ին:
Զեկույցից հետեւում Է, որ սննդամթերքն ամենաանհրաժեշտ ապրանքն Է այն շրջաններում, որոնք գտնվում են աշխարհազորայինների հսկողության տակ: «Շտապ անհրաժեշտ Է պարենային օգնություն ցուցաբերել 670 հազարից ավելի մարդկանց, որոնց 90 տոկոսը գտնվում Է կառավարության կողմից չվերահսկվող շրջաններում»,-նշել են ՀՀՀՎ-ում:
Հումանիտար վարչության հաշվետվության մեջ նշվում Է խմելու ջրի, հիգիենայի առարկաների, դեղորայքի սուր անբավարարությունը: «Ինչպես ներքին վերաբնակների, այնպես Էլ հակամարտությունից տուժած մյուս մարդկանց առողջական վիճակը վատթարանում Է եւ պահանջում Է միջոցներ ձեռնարկել: Լայնորեն տարածված են սիրտ-անոթային հիվանդությունները, հոգեկան խանգարումները եւ սուր շնչառական վարակները: Հաղորդվում Է կառավարության կողմից չվերահսկվող շրջաններում թերսնման եւ սուր դիարեայի դեպքերի մասին»,-ասված Է զեկույցում:
Ինչպես ընդգծում են ՄԱԿ-ի հումանիտար վարչությունում, բնակչության պահանջներին արդյունավետ արձագանքելուն, առաջին հերթին, խոչընդոտում Է ֆինանսական միջոցների անբավարարությունը: «Ապրիլի 3-ի դրությամբ, դոնորները փոխանցել են կամ խոստացել են շուրջ 57 մլն դոլար հատկացնել հումանիտար արձագանքման պլանի իրականացման համար, ինչը կազմում Է այն 316 միլիոնի 18 տոկոսը, որն անհրաժեշտ Է 2015 թվականի համար»,-ասված Է զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: