Ցյուրիխը գլխավորել է ամենամաքուր օդն ունեցող եվրոպական քաղաքների վարկանիշը
Международные новостиՑյուրիխը, Կոպենհագենը եւ Վիտեննան գլխավորել են ամենամաքուր օդն ունեցող եվրոպական քաղաքների վարկանիշը, որը կազմել Է Գերմանիայի բնության պահպանության միությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարկանիշի հիմքում, դրա հեղինակների խոսքով, ընկել են ոչ թե բնապահպանական իրադրությանը վերաբերող տվյալները, այլ այն, թե քաղաքի իշխանություններն ինչ միջոցներ են ձեռնարկում օդը մաքրելու եւ իրադրությունը բարելավելու համար: Հետազոտության մեջ տեղ են գտել եվրոպական 23 մեգապոլիսներ:Վարկանիշում քաղաքները գնահատվում են ինը կատեգորիաներում, որոնք ներառում են տեխնիկական եւ տնտեսական միջոցառումները, արտանետումների կրճատումը, տրանսպորտի հետ կապված աշխատանքը, այդ թվում՝ հեծանվային տրանսպորտի զարգացումը, բարձրհաճախականության ճառագայթումների արգելքները եւ տեղեկատվության ազատությունը:
Վարկանիշի հաղթող Է դարձել Ցյուրիխը, որտեղ իրականացվում Է քաղաքի օդի որակի բարելավման համալիր ռազմավարություն: Նրա հավաքած միավորները կազմել են առավելագույն հնարավորի 89 տոկոսը: Մինչդեռ 2012 թվականին Ցյուրիխը հավաքել Էր միավորների միայն 80 տոկոսը:Առաջատարների եռյակում Է նաեւ Կոպենհագենը՝ առավելագույն գնահատականի 87 տոկոսով: Հետազոտողներն այստեղ բարձր են գնահատել հեծանվային տրանսպորտի զարգացումը: Երրորդ տեղում հայտնվել Է Վիեննան՝ հավաքելով 84 տոկոս: Այստեղ կարեւոր միջոցառումների թվում նշվել Է բեռնատարների մի քանի տեսակների արգելքը, ինչպես նաեւ այգիների եւ կանաչ գոտիների առատությունը:Բնապահպանական իրադրության տեսակետից հետազոտողներն առավել խնդրահարույց են ճանաչել Լյուքսեմբուրգը (53 տոկոս). այն վարկանիշում զբաղեցնում Է վերջին հորիզոնականը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը մշտապես եւ արագորեն ավելանում Է, ինչը հանգեցնում Է շինարարական նախագծերի թվի մեծացման: Լյուքսեմբուրգն ունի աշխարհում բնակչության մեկ շնչին ընկնող ամենաբարձր ՀՆԱ-ն, նրա հասարակական տրանսպորտի ցանցում կա 27 ավտոբուսային երթուղի, իսկ նոր տրամվայը գտնվում Է մշակման գործընթացում, որը կավարտվի միայն 2021 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: