Իրաքի վարչապետը ողջունել է բանակի գործողություններն Անբարի մարզում
Международные новостиԻրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ժամանել է Ռամադի քաղաք՝ հետևելու Անբարի մարզում ընթացող ռազմական գործողություններին: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, վարչապետը ողջունել է բանակի գործողությունները Անբարում: Բանակը հնարավոր ամեն ինչ անում է Սիջարիայից ԻՊ-ին վտարելու ուղղությամբ:
«Իսլամական պետությունն» ապրիլի 8-ին պայթեցրել է Մոսուլում Տիգրիս գետի ափին գտնվող Բաշտաբիա պատմական ամրոցը:
Դրան զուգահհեռ, միջազգային դաշինքի ռմբակոծության արդյունքում՝ Ռամադի քաղաքի մերձակայքում «Իսլամական պետության» 18 ահաբեկիչներ են սպանվել, ևս 25-ը՝ վիրավորվել:
Անբարում լայնամասշտաբ ռազմական գործողություններն սկսվել են ապրիլի 7-ից: Իրաքյան անվտանգության ուժերը ցեղախմբերի հետ միասին ազատագրել են Ռամադի քաղաքի արևելքում գտնվող երկու շրջաններ, ինչպես նաև Անբարի մարզի արևելքում գտնվող յոթ գյուղեր:
Մինչ այդ՝ մարտի 31-ին, ԻՊ-ց ազատագրվել էր Թիքրիթ քաղաքը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: