Իրանը «վեցյակի» հետ համաձայնագիրը չի ստորագրի, քանի դեռ չեն չեղարկվել պատժամիջոցները. Ռոուհանի
Международные новостиԻրանը միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել նրա դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները: Այդ մասի տեղեկացնում Է Reuters գործակալությունը, հայտարարել Է Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք ոչ մի համաձայնագիր չենք ստորագրի, եթե նույն օրը չհանվեն բոլոր պատժամիջոցները,- ընդգծել Է Ռոուհանին:- Մենք փոխշահավետ գործարք են ցանկանում միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար»:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ը պնդում Է պատժամիջոցների աստիճանական չեղարկումը, քանի դեռ դրանց չեղարկման մեխանիզմ չի մշակվել: «Պատժամիջոցների աստիճանական չեղարկման մանրամասներն առայժմ հաստատված չեն: Վարչակազմում համոզված են, որ խելամիտ չԷր լինի առաջին իսկ օրից պատժամիջողները չեղյալ հայտարարելը»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները, ապրիլի 2-ին շվեյցարական Լոզանում ձեռքբերված պայմանավորվածությունների «հանգուցային սկզբունքներից մեկն» այն Է, որ պատժամիջոցների չեղարկման տեմպերը կհամապատասխանեն Թեհրանի կողմից այն աշխատանքների ավարտմանը, որոնք համաձայնեցված են «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ: