Աշխարհի երկրների միայն կեսում են բոլոր երեխաները դպրոց հաճախում. ՅՈՒՆԵՍԿՕ
Международные новостиԱշխարհի բոլոր երկրների միայն կեսն Է հասել մինչեւ 2015 թվականը տարրական կրթությունը բոլոր երեխաների համար մատչելի դարձնելու նախանշված նպատակին: Այդ մասին ասված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում:
Աշխարհի շուրջ 60 մլն երեխաներ մինչ այժմ ոչ մի կրթություն չեն ստանում, տեղեկացնում Է հղում անելով BBC-ը:
Զեկույցում ասված Է, որ հաջողության են հասել Աֆղանստանը, Նեպալը, Սիեռա-Լեոնեն, Ռուանդան, Տանզանիան եւ Հնդկաստանը, սակայն Նիգերիան, Պակիստանը, Եթովպիան եւ Չադը առաջվա պես հեռու են իրենց առջեւ դրված նպատակների իրականացումից:
Կրթության բնագավառում նոր նպատակներ են դրված 2030 թվականի հեռանկարով, բայց դրանց հասնելու համար անհրաժեշտ Է լրացուցիչ 20 մլրդ դոլար, նշում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: