Աբխազիայի նախագահը նշանակել Է կառավարության նոր կազմը
Международные новостиԱբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան նշանակել Է կառավարության նոր կազմը. բոլոր պաշտոնատար անձինք, բացի փոխվարչապետից, Էկոնոմիկայի նախարարից եւ գյուղատնտեսության նախարարից, մնացել են նախկին պաշտոններում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Խաջիմբան մարտի 16-ին պաշտոնաթող Էր արել վարչապետ Բեսլան Բուտբային եւ նախարարների ամբողջ կաբինետը: Մարտի 20-ին վարչապետ Էր նշանակվել Արթուր Միկվաբիան, որից հետո փոխվել Է կառավարության կազմը: Նախագահական հրամանագրին համապատասխան, կառավարության ղեկավարն այժմ երկու տեղակալ ունի (ավելի վաղ երեքն են եղել): Կառավարության կազմում կան 14 նախարարություններ (նախկին կառուցվածքում եղել են 13-ը), յոթ պետական կոմիտեներ, պետական կառավարման 12 այլ կենտրոնական մարմիններ:
Խաջիմբան նոր նշանակումների հրամանագիրն ստորագրել Է ապրիլի 8-ի գիշերը: Փոխվարչապետ Է նշանակվել Աբխազիայում առաջին բջջային ընկերության՝ «Ակվաֆոն»-ի (բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում Է «Մեգաֆոն»-ին եւ Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի ընտանիքին) գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Սերիկովը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել Է նախագահի վարչակազմի Էկոնոմիկայի վարչության պետ Ադգուր Արձինբան, իսկ հանրապետության գյուղատնտեսության նախարար՝ Գուլրիպշի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Թեմուր Էշբան: