«Հունաստանի խորհրդարանը բաց է Պետդումայի հետ համագործակցելու համար». Հունաստանի վարչապետ
Международные новостиՀունաստանի խորհրդարանը պատրաստ է համագործակցել ՌԴ Պետդումայի հետ, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ցանկանում եմ ընդգծել, որ հունական խորհրդարանը բաց է Պետդումայի հետ համագործակցության համար»,- ասել է Ցիպրասը ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում:
Ցիպրասը նշել է, որ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև խնդիրների լուծումը պետք է գտնել երկխոսության, այլ ոչ տնտեսական պատերազմի սրման ճանապարհով: