Կայծակն անցք Է բացել Իսլանդիայից ԱՄՆ թռչող ինքնաթիռի վրա
Международные новостиԻսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի օդանավակայանից թռիչքից շատ չանցած Icelandair ավիաընկերության մարդատար ինքնաթիռի նավաքթին, որն ուղեւորվում Էր ԱՄՆ-ի Դենվեր քաղաք (Կոլորադոյի նահանգ), կայծակ Է հարվածել: Այս մասին ապրիլի 9-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Boeing 757-ի համակարգերը շարքից դուրս չեն եկել, եւ օդաչուները որոշել են շարունակել ութժամանոց թռիչքը: Միայն վայրԷջքից հետո Է պարզվել, որ կայծակի հարվածի տեղում լայն ծակվածք Է առաջացել:
Թե որքան մարդ Է եղել ինքնաթիռում, չի նշվում: ՎայրԷջքը բարեհաջող Է անցել, ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Ռեյկյավիկից մինչեւ Դենվեր հեռավորությունը գրեթե 6 հազար կիլոմետր Է: Հանրանավը հանվել Է շահագործումից եւ կուղարկվի նորոգման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: