Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում
Международные новостиՆիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 9-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշումն ընդունվել է 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:
Որոշման մեջ կարևորվում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, ինչպես նաև համոզմունք է հայտնվում, որ երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար անհրաժեշտ է փոխադարձ ըմբռնումի հասնել 1915 թվականի վերաբերյալ:
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մեջ հույս է հայտնվում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը: Այն հանձնարարում է կառավարությանը 2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեսքսում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստա նի կառավարության հետ: