Կանադան զորակազմ կուղարկի Ուկրաինա
Международные новостиԿանադան առաջիկա ամիսներին զորակազմ կուղարկի Ուկրաինա, հաղորդում է CTV-ն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում է վարժական առաքելությանը: Կանադացի զինվորականներն, ամենայն հավանականությամբ, կաշխատեն ամերիկացի դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ, որոնք արդեն գտնվում են տարածաշրջանում:
Կոնկրետ մանրամասները գտնվում են մշակման փուլում կառավարության մակարդակով: Ինչպես նշում են կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավարությունում, այդ քայլը կոչված է ցուցադրելու Կանադայի «ուժեղ հակապուտինյան դիրքորոշումը» և ամրապնդելու Ուկրաինայի իշխանությունը:
Կանադան դատապարտել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ, մասնավորապես, Ղրիմի միացումը նա գնահատում է որպես «Ուկրաինայի տարածքի ապօրինի օկուպացում»: Նաև Օտտավան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական ճգնաժամի պատճառով:
Լվովի մարզի Յավորովի զորավարժարանում ապրիլի 20-ին կսկսվեն Ուկրաինայի Ազգային գվարդիայի և ամերիկացի զինվորականների թրենինգ-վարժանքները: Զորավարժանքներին մասնակցելու և ուկրաինական զորամասերի հատուկ պատրաստություն անցկացնելու համար զորավարժարան կժամանի ԱՄՆ-ի 173-րդ օդադեսանտային բրիգադի 290 զինծառայող: