ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է Դոնբասին զենք մատակարարելու համար
Международные новостиՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրում է Դոնբասին զենք մատակարարելու համար: Այս մասին հաղորդում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը` վկայակոչելով Դաշինքի ներկայացուցչին, ով ցանկացել է անանուն մնալ:
«Մենք տեսնում ենք անջատողականների աջակցությունը Ռուսաստանի կողմից` սարքավորումների, զորքերի ուսուցման տեսքով», - ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել են Ռուսաստանի ռազմական ներկայության մասին` Ուկրաինայի հարավ-արևելքում, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մշտապես հերքել է այդ տեղեկությունները և պահանջել է ներկայացնել նման հայտարարություններին վերաբերվող ապացույցներ: