Դեռահասը զոհվել է շնաձկան հարձակման հետեւանքով Ռեունիոն կղզու ափի մոտ
Международные новости13-ամյա դեռահասը զոհվել է այսօր շնաձկան հարձակման հետեւանքով, Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեունիոն կղզու ափի մոտ։ Դեռահասը լողացել է օվկիանոսի արգելված գոտում՝ կղզու արեւմտյան ափին, հաղորդում է «Ֆրանս-պրեսը»՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Հարձակումը 16-րդն է՝ սկսած 2011 թվականից, եւ յոթերորդը՝ մահացու ելքով։ Փետրվարին կղզու իշխանությունները մեկ տարով երկարաձգել էին լողի եւ ջրում այլ տեսակների (օրինակ, սերֆինգն ու վիդնսերֆինգը) արգելքը, բացառությամբ հատուկ ամրագրված շրջանների։ Տվյալ արգելքը զգալիորեն կրճատել էր զբոսաշրջիկների թիվը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։